ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արմնյուզն» Արցախից ներկայացնում էր սիրիացի վարձկանների ձայնագրությունները. ուղիղ հեռարձակումն ընդհատվեց Ստեփանակերտի հրթիռակոծման հետևանքով (տեսանյութ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ստեփանակերտում օդային տագնապ է: Ինչպես հայտնեց Արցախի ՄԻՊ-ը, թշնամին ծանր հրթիռով հարվածներ է հասցրել Ստեփանակերտին:

Այդ ընթացքում Արցախից ուղիղ հեռարձակմամբ եթերում էր «Արմնյուզ» հեռուստաընկերության «Երեկոյան լուրերը՝ Աբրահամ Գասպարյանի հետ», հայտնում է tert.am-ը:

Աբրահամ Գասպարյանը ներկայացրեց սիրիացի վարձկանների հեռախոսազրույց, որոնք փորձել են մտնել Արցախի տարածք:

«Երեք վարձկանի հեռախոսային զրույց եմ ներկայացնում՝ սահմանից: Զրույցն արաբերեն է, ես կթարգմանեմ»,- ասաց նա։

Աբրահամ Գասպարյանն ասաց, որ առաջին ձայնագրությունում վարձկանը ղեկավարին ասում է՝ հանուն Աստծո, քեզ խնդրում եմ չգաս.«Այն բոլոր երիտասարդները, որոնք այստեղ են, ես նրանց ո՛չ ճանաչում եմ, ո՛չ նրանց անունը գիտեմ, բայց հանուն Աստծո, չգաք այստեղ: Այն ամենը, ինչ մատուցվում է, ամբողջությամբ սուտ է: Ով մորթվել է, ով մահացել է, մարդիկ կան, որ դեռ փլատակների տակ են, որոնց մարմիները չենք կարող հանել: Արդեն ունենք 30-35 կորած, որոնց մասին տեղեկություն չունենք, 35 հոգի սպանվել է, 70-ից ավելի վիրավոր ունենք: Այստեղ խաղ չկա, այստեղ խնդիրը մահն է, խնդրում ենք, ոչ ոքի չթողնես, որ գա այստեղ, որովհետև սա կատակ չէ»:

Նույն ձայնագրության մյուս հատվածում վարձկանն ասել էր, որ վարձկանների վերջին խումբը, որ ժամանել է Ադրբեջան, 100 հոգի է, ոչ ոքի չեն թողնում մասնակցել պատերազմի: Երկրորդ ձայնագրությամբ վարձկանը ողջունում է իր ղեկավարին և խնդրում  նրան, որպեսզի ոչ ոքի չթողնի գալ Ադրբեջան՝ այստեղ ամեն ինչ անկազմակերպ է, լուրջ պատերազմ է, երդվում եմ, այստեղ օրական 40-50 մարդ է սպանվում, երդվում եմ, ամեն օր 40-50 վիրավոր ունենք, որևէ ադրբեջանցի չի մասնակցում պատերազմին:

Այդ ընթացքում հերթական պայթյունը հնչեց եթերում, ինչից հետո Աբրահամ Գասպարյանն ասաց, որ ամենայն հավանականությամբ մեր՝ հայկական կողմի հակաօդային պաշտպանությունն էր, միացավ նաև օդային տագնապը, ինչը ենթադրում է, որ Ադրբեջանը փորձում է որոշակի գործողություններ իրականացնել: Ուղիղ հեռարձակումն ընդատհվեց որոշ ժամանակով։

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular