ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան փաստացի ընդլայնում է իր մասնակցությունը ռազմական գործողություններում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1or.am կայքի զրուցակիցը թուրքագետ Հակոբ Չակրյանն է։

- Պարոն Չակրյան, պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ Ադրբեջանը Արցախի Հանրապետության դեմ հարձակողական օպերացիայի օդային ղեկավարումը հանձնեց Թուրքիայի ռազմաօդային ուժերին: Սա ի՞նչ վտանգներ է պարունակում, Թուրքիան ընդլայնո՞ւմ է իր մասնակցությունը ռազմական գործողություններին։

— Չնայած, որ թուրքերը դա հերքում են, և նաև շարունակում են հերքել վարձկանների փոխադրումը, բայց հավանաբար այդպես է, և Թուրքիան փաստացի ընդլայնում է իր մասնակցությունը ռազմական գործողություններում։ Իմ կարծիքով, այդ ամենը ոչ այնքան Հարավային Կովկասի համար է մտահոգիչ, որքան Ադրբեջանի։ Իլհամ Ալիևի համար պետք է մտահոգիչ լինի այս ամենը քանի որ Թուրքիայի ազդեցությունը, Էրդողանի ազդեցությունը  անցնում է Անկարային, և Ալիևը զրկված լինելով հանրության  աջակցությունից, ելնելով նաև երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակից որևէ հեղինակություն չունի և թուրքերը դա շատ լավ գիտեն։

- Ձեր կարծիքով հայկական կողմը կարողանո՞ւմ է այս ամենը պատշաճ ներկայացնել միջազգային հանրությանը։

— Ի զարմանս ինձ,այս անգամ բավականին ակտիվ էին, իսկ օրինակ 2016 թվականին ոչինչ չէին անում։ Առհասարակ, միջազգային հանրություն ասելով, շատերը կարծում են, թե խոսքը բոլոր երկրների մասին է, իսկ իրականում միջազգային հանրություն ասելով պետք է հասկանալ, որ դրանք այն երկրներն են, որոնք ուղղորդում են համաշխարհային քաղաքակրթությունը, դրանք են՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական 5 անդամները (Անգլիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան, Միացյալ Նահանգներ,) Գերմանիան է, մասնակի Ճապոնիան է, նաև  Բրազիլյան ու Կանադան։  Կան բազմաթիվ երկրներ, որ մեզ աջակցում են, օրինակ, Հրվ․ Ասիան, Սերբիան, Հս․ Մակեդոնիան, Լեհաստանը, Ավստրիան, որը շատ կոպիտ դիրքորոշում ունի Թուրքիայի հանդեպ։ Բայց գերտերությունները իրենց շահը ունեն։ Օրինակ ՄԻՆՍԿ-ի հայտարարությունը, որ  ամբողջ աշխարհը գովում է, շատ անբովանդակ հայտարարություն է։ Նույնիսկ չեն դատապարտել, այն որ Ադրբեջանն է սկսել, կամ Թուրքիայի մասով այն, որ ահաբեկիչներ են գործուղել Ադրբեջան այդ մասին ոչինչ չեն ասում։ Կան պետություններ, որ ահաբեկիչների դեմ պայքար են սկսել, օրինակ ԱՄՆ-ն 2001-ին հայտարարեց, բայց իրականում պետությունները ահաբեկիչների դեմ պատերազմ չեն հայտարարում, այլ ահաբեկիչներին վնասազերծում են։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular