ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԽՈՇՈՐ ԱՎՏՈՎԹԱՐ . ԱԱԾ-ի աշխատակիցերը տեղափոխվել են հիվանդանոց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Shamshyan.com-ը գրում է.

Հայաստանի քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 7-րդ կայազորային քննչական բաժնում պարզվել է հոկտեմբերի 20-ին Լոռու մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով Volkswagen Polo-ի վարորդի և վիրավորների ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենան վարել է Շիրակի մարզի Մարալիկ գյուղի բնակիչ, 25-ամյա Սամվել Նահապետյանը: Հիվանդանոց են տեղափոխվել վարորդը և ուղևորներ, Գյումրի քաղաքի բնակիչներ, 24-ամյա Հայկ Սերոբյանը, 26-ամյա Սերյոժա Սերոբյանը, 22-ամյա Տիգրան Սերոբյանը և 23-ամյա Արտյոմ Նահապետյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Հայկ, Մերուժան, Տիգրան Սերոբյանները, իսկ վարորդ Ս. Նահապետյանն ու մյուս վիրավոր Ա. Նահապետյանը եղբայրներ են:

Բոլորն էլ ծառայում են ՀՀ ազգային անվտանգության ծառայության N զորամասի N ուղեկալում՝ որպես պայմանագրային զինծառայողներ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում Volkswagen Polo մակնիշի 34 TQ 334 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մեծավան-Տաշիր ավտոճանապարհին դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում: Վթարի հետևանքով վարորդն ու 3 ուղևորներ քաղաքացիների օգնությամբ դուրս էին բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Տաշիր բժշկական կենտրոն:

Դեպքի վայր էր ժամանել ոստիկանության Տաշիրի բաժնի օպերատիվ խումբը՝ Տաշիրի ոստիկանապետ Արտակ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Վարդան Նարգիզյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Տաշիրի բաժին, որտեղից դեպքի վայր էր ժամանել հերթապահ հետաքննիչը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular