ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հերթական փորձության շրջանն ենք անցնում. Այս պատերազմում ուժեղ ենք նաեւ վիրտուալ հատվածում. «Իրատես»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Իրատես» թերթը գրում է. «Այս պատերազմում մենք բավական ուժեղ ենք նաեւ վիրտուալ հատվածում։ Այն համախմբվածությունը, որ կա նաեւ այս տիրույթում, շատ հաջող չեզոքացնում է ադրբեջանական ապատեղեկատվությունը։ Գրոհները եւս հուժկու են։

Այդ ամենում մեծ դերակատարում ունեն նաեւ այս գործի մշտական «նվիրյալները», որոնք տարիներ շարունակ ադրբեջանական կեղծ եւ ապակողմնորոշող նյութերն արագ ռմբակոծել են, ներկայացրել Հայաստանի դիրքորոշումը եւ «ճակատային մարտերի» բռնվել հակառակորդի հետ։

Նաեւ այս ոլորտի մասնագետների շնորհիվ է, որ հայ հասարակությունն այսօր ավելի արագ է զանազանում ադրբեջանական «խայծը» իրականությունից։ Սակայն դեռ բավական շատ աշխատանք կա, որպեսզի մարդիկ հասկանան, որ պատերազմի օրերին սարսափազդու, կեսգիշերից սկսած «ռադիացիայի» տակ հայտնվելու մասին հաղորդագրությունները պետք չէ բոլորին լույսի արագությամբ ուղարկել, որպեսզի սեփական բանակի կորուստների, զինվորի մասին տեղեկությունները չդարձնեն հեռախոսային խոսակցության նյութ, սահման գնացող տրանսպորտային միջոցները չնկարեն ու համացանցով չտարածեն այն դեպքում, որ անգամ պաշտպանական գերատեսչությունն է հատուկ հայտարարությամբ հանդես գալիս, որ զերծ մնան նման քայլից։

Սրանք էլ համացանցային անվտանգության կանոններ են, որոնք պետք է խստագույնս պահպանվեն։ Այլապես ռազմական գործողությունների ժամանակ մասնագետներն իրենց բուն աշխատանքը թողած, զբաղված են վիրտուալ վտանգների մասին քաղաքացիներին զգուշացնելով, բացատրելով։

Ընդհանուր առմամբ ամեն անգամ մեր սահմաններին հակառակորդի հարձակումը, պատերազմը մեզ, որպես հասարակության, ավելի է հասունացնում, հերթական փորձության շրջանն ենք անցնում։ Յուրացնում ենք պատերազմական իրավիճակում մեզ դրսեւորելու ճիշտ կանոնները, զարմացնում արագ կողմնորոշվելու եւ հաշված ժամերի ընթացքում ազգ-բանակ դառնալու հատկությամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular