ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լրագրողների խմբին ուղեկցող երիտասարդը զոհվել է. «Ֆրանսիացի կոլեգաներս բղավում էին «help, help»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ֆրանիսական «Le Monde» պարբերականի լրագրողներն ու նրանց ուղեկցող անձնակազմը Արցախի Մարտունի քաղաքում հրետակոծության է ենթարկվել։ Լրագրողներին Արցախում ուղեկցող, անկախ լրագրող Հերմինե Վիրաբյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ լրագրողների խմբին ուղեցող Մարտունի քաղաքի բնակիչը հրետակոծության ժամանակ զոհվել է, լրագրողները վիրավորվել են։

«Le Monde»–ի ֆրանսիացի լրագրողներ Ալան Կավալը և Յաղոբզադե Ռաֆայել Շարլզը Ստեփանակերտ են ժամանել սեպտեմբերի 30-ին։ Մայրաքաղաքում աշխատելուց հետո՝ հոկտեմբերի 1-ին, լրագրող Հերմինե Վիրաբյանի հետ այցելել են Մարտունի քաղաք։ Որոշել էին այցելել վնասված տներ, զրուցել մարդկանց հետ։ Մարտունիում նրանց է միացել տեղացի մի երիտասարդ՝ Գրիշա անունով, որը տեղանքին ծանոթ էր։ 

Լրագրողների խումբը պետք է այցելեր 5 տուն։ Առաջին տանը նկարահանումներն ավարտել են և դուրս եկել։ Փորձել են մոտենալ «Press» տարբերանշանով մեքենային, երբ արկերի ձայն են լսել երկնքում։ Մի պահ մտածել են, թե ձայնը հեռվից է լսվում, սակայն արագ կողմնորոշվել և տարբեր ուղղություններով վազել են։

«Մեր շոկային դեմքերը ֆիքսեցինք ու հասկացանք, որ մեզ մոտ է գալիս, մեզ թվացել էր մի պահ, որ հեռվում է տեղի ունենում։ Մենք սկսեցինք վազել անկանոն, առանձին էինք վազում, հետո ես ձայներ լսեցի, գոռգոռոցներ։ Ֆրանսիացի կոլեգաներս բղավում էին՝  help, help (օգնություն-հեղ.)»։ Պտտվեցի և տեսա, որ նրանք ընկած էին գետնին ու մեկի դեմքը ամբողջությամբ արյան մեջ էր»,- կատարվածը նկարագրեց Հերմինե Վիրաբյանը։

Արյունոտ դեմքով լրագրողը Ալան Կավանն է եղել, որին տեղափոխել են Ստեփանակարետի հիվանդանոց՝ վիրահատման։ Նրա վիճակը ծայրահեղ ծանր է։ «Le Monde»-ի մյուս լրագրողը՝ Ռաֆայելը, ոտքի շրջանում է բեկորային վիրավորում  ստացել։ Նրան Մարտունի քաղաքի հիվանդանոցում են վիրահատում։ Հիվանդանոցում գտնվելու ժամանակ Հերմինե Վիրաբյանը կրկին պայթյունի ձայներ է լսել։ Բայց քանի որ ճանապարհն անվտանգ չի եղել, և Ռաֆայելի առողջական  վիճակն էլ ծանր չի եղել, որոշել են նրան հենց Մարտունիում վիրահատել։

 

 

«Ալանը Ստեփանակերտում է, բայց տեղեկություններ չկան, ես սպասում եմ Ռաֆայելի վիրահատության ավարտին։ Մենք կապի մեջ ենք Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հետ, իրենք հետաքրքրվում են, փորձում են ամեն ինչ անել, պատրաստ են օգնել, աջակցել»,- ասաց Հերմինե Վիրաբյանը։ Վնասվել է նաև լրագրողներին տեղափոխող մեքենան։ Վարորդը թեթև վնասվածք ունի որովայնի շրջանում։

«Հետք»–ին Ֆրանսիայի դեսպանատան մամուլի խոսնակն ասաց, որ կապի մեջ են Հայաստանի գործընկերների հետ և հայտարարությամբ հանդես կգան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular