ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք հույսներս պետք է դնենք մեզ վրա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1or.am կայքի զրուցակիցը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն է։ 

- Պարոն Թունյան, այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մեզ հաջողվել է դիվանագիտական հաղթանակ տանել, քանի, որ միջազգային հանրությունը հստակ արձանագրել է, որ ադրբեջանա-թուրքական տանդեմը Արցախի ու Հայաստանի դեմ կռվում է վարձկան-ահաբեկիչների օգնությամբ։ Արդյո՞ք այս հայտարարությունը չի վկայում, որ միջազգային հանրության կողմից Թուրքիայի և Ադրբեջանի դեմ որևէ պատժամիջոց կկիրառվի։

— Չեմ կարող հստակ հետևանքը ասել, պատժամիջոց կլինի՞ թե մեկ այլ գործողություն, բայց, որ արձագանքը կա, դա նշանակում է, որ այդ փաստն ընդունված է միջազգային հանրության կողմից ու այստեղ պետք է ջանքեր գործադրել, որ այդ ամենը միայն հայտարարությամբ չսահմանափակվի։ Թե կոնկրետ ինչ կհետևի, այս պահին որևէ մեկը հստակ ասել չի կարող։ 

Թուրքիան արդեն բացահայտ մասնակցում է Արցախի դեմ մղվող պատերազմին, անգամ թուրքական F-16 կործանիչը հայկական զինուժի «Սու-25» է խոցում: Սակայն Թուրքիան հերքում է F-16 կործանիչի օգտագործումը և, եթե մեզ հաջողվի ապացուցել, որ Թուրքիան իսկապես կիրառել է F-16, ապա ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ դա Թուրքիայի և Ադրբեջանի համար։

— Դա արդեն միջազգային իրավունքի հարց է, և ես չեմ ուզում պատասխանել, քանի որ ես ինքս դրան մասնակից չեմ, բայց փաստ է, որ դա պարզապես անթույլատրելի է, այսինքն այլ երկրի տարածքում սեփական օդուժը օգտագործելը Հայաստանի դեմ չի կարող անպատիժ մնալ։ Բայց ինչպես նշել է Արծրուն Հովհաննիսյանը և մեր զինուժի մնացած պատասխանատուները, այս  ամենին որոշակի ընթացակարգ է պետք, և բնականաբար իրենք հերքելու են, բայց մենք պետք է ապացուցենք։

- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել էր՝ Հայաստանը կապահովի իր անվտանգությունը ՀԱՊԿ-ի մասնակցությամբ կամ առանց դրա։ Ի՞նչ է սա նշանակում, և ինչպե՞ս եք ընդհանրապես գնահատում այս հայտարարությունը։

— Սա նշանակում է, որ մենք առաջին հերթին պետք է հույսներս դնենք մեզ վրա, ինչը և անում ենք, ու դա պատմության տված դասն է։ Եվ այդ դասը մենք լավ սերտել ենք։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular