ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե այսօր չմիջամտեն, ապա Կովկասը կդառնա մեկ այլ մեծ խնդիր միջազգային հանրության համար. ՀՀ նախագահի հարցազրույցը CNBC-ին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ստորեւ ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը CNBC հեռուստաալիքին:

Լեռնային Ղարաբաղը մի տարածք է, որն ունի մոտ 100 հազար բնակչություն: Մենք ականատեսը եղանք, որ այս վերջին բախման հետևանքով զոհվել են հարյուրը: Ո՞րն է լինելու ավարտը: Գուցե սա պետք է միջազգային արբիտրաժի մա՞ս լինի: Հնարավորություն տեսնո՞ւմ եք, որ բոլոր կողմերը կհավաքվեն մեկ սեղանի շուրջ: Աշխարհն այսօր զբաղված է այլ խնդիրներով՝ կորոնավիրուսի ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա, ԱՄՆ նախագահական ընտրություններ, ԱՄՆ-Չինաստան հարաբերություններ: Ցավոք, այս խնդրին համարժեք և անհրաժեշտ միջազգային ուշադրություն դեռ չկա: Ձեր կարծիքով՝ ի՞նչ պետք է տեղի ունենա, որպեսզի սա չվերածվի ավելի մեծ հակամարտության:

Միջազգային հանրությունը պետք է հասկանա, որ եթե չմիջամտեն հիմա, Կովկասը կդառնա մեկ այլ մեծ խնդիր իրենց համար: Պատկերացնո՞ւմ եք՝ Կովկասը դառնա մեկ այլ Սիրիա:

Դա նշանակո՞ւմ է, որ մեծ խնդիրներ կլինեն էներգետիկ ոլորտում՝ կապված գազատարների հետ...

Ոչ, ոչ: Այս հարցը միայն մեկ հարթության մեջ մի դիտարկեք: Աշխարհը միայն էներգետիկայով չի պայմանավորված, այն շատ ավելի բարդ է, այստեղ կան ազգային շահեր, կայունություն, առևտուր, լոգիստիկա և շատ այլ հարցեր: Մենք չենք կարող երկրների միջև հարաբերությունները պարզեցնել՝ հիմնվելով միայն էներգետիկայի վրա: Թեպետ մոտ տասը տարի առաջ ես Եվրատլանտյան Անվտանգության նախաձեռնության էներգետիկայի հարցերով խմբի նախագահն էի և իսկապես գիտակցում եմ էներգետիկայի կարևորությունը, սակայն մենք չենք կարող այս հարցն այդքան պարզեցնել: Պատկերացրեք՝ Կովկասը դառնա մեկ այլ Սիրիա:

Դա կպատահի՞:

Հույս ունեմ՝ ոչ, քանի որ դա մեծ ողբերգություն կլինի բոլորի համար ամբողջ աշխարհում: Դուք նշեցիք, որ Ղարաբաղում 150 հազար մարդ է ապրում, բայց Դուք չհիշատակեցիք, որ նրանք հայեր են, և կապ չունի՝ 150 հազար են, թե՞ 250 հազար: Լեռնային Ղարաբաղը կամ Արցախը պատմական Հայաստանի մաս է եղել հազարավոր տարիներ: Այն մշտապես բնակեցված է եղել հայերով: Դա մի հիանալի լեռնային երկիր է քաջ ու հպարտ ժողովրդով՝ հայերով: Անգամ խորհրդային իշխանության տարիներին տեղի բնակչության 90 տոկոսը հայեր են եղել: Հայերը Լեռնային Ղարաբաղի հետ կապված ամբողջ խնդիրը կապում են իրենց հավատքի և պատմության հետ: Նրանք սա ընդունում են որպես Ադրբեջանի օգնությամբ Թուրքիայի կողմից մեկ այլ ցեղասպանության իրականացման փորձ: Սա հայերի համար անընդունելի է: Պայքարը կշարունակվի, և հայերը կապացուցեն, որ այս խնդիրն ուժի միջոցով չի լուծվելու, և ուզում եք դա, թե ոչ՝ մենք պետք է վերադառնանք բանակցությունների սեղան:

Եթե ուսումնասիրեք Թուրքիայի ներկայիս կառավարության գործունեությունը, թվում է, թե նրանք խնդիրներ ունեն իրենց շուրջը 360 աստիճանով՝ Միջերկրական ծովում, Հունաստանում, Լիբիայում, Իրաքում: Նրանք խնդիրներ են ստեղծում ամենուր:

Նրանք հայտարարում են, թե իբր Հայաստանը վտանգ է միջազգային էներգակիր նավթամուղի համար, ինչը բացարձակ անհեթեթություն է: Այդ նավթամուղը գոյություն ունի ավելի քան 20 տարի: Եթե մենք դա չենք արել 20 տարիների ընթացքում, ինչու պետք է ուզենք դա անել հիմա, ո՞րն է նպատակը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular