ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գլխավոր գործոնն Ադրբեջանի ղեկավարության խելքի բացակայությունն է. Արցախի նախագահ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի ավարտի համար գլխավոր գործոնը համարում է Ադրբեջանի ղեկավարության խելքի բացակայությունը: Այս մասին Հարությունյանն ասաց սեպտեմբերի 30-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում՝ թվելով այն գործոնները, որոնք կարող են հանգեցնել պատերազմի ավարտին:

«Առաջին գլխավոր գործոնը դա խելքի գործոնն է, որը բացակայում է թշնամու ղեկավարության մոտ: Պատերազմը կավարտվի, երբ Ադրբեջանի ժողովուրդը հասկանա, որ ունի հակաադրբեջանական իշխանություն»,- ասաց Հարությունյանը:

Արցախի նախագահը շեշտեց, որ պատերազմն ավարտվելու է Ադրբեջանի պարտությամբ, իսկ հետևանքները շատ ծանր են լինելու այն սանձազերծած երկրի համար:

«Հետևանքները` հազարավոր կամ տասնյակ հազարավոր զոհեր իրենց կողմից, բազմակի անգամ ավելի շատ վիրավորներ: Տնտեսության քայքայում, որը տասնամյակներ վերականգնել հնարավոր չի լինելու: Ադրբեջանի ժողովուրդը տասնամյակներ շարունակ ունենալու է սոցիալական լուրջ խնդիրներ և լարվածություն, իսկ նավթի պաշարները նվազում են, ֆինանսական ռեսուրսները վերջանում են: Հասկանում ենք, որ պետք է արդարացնեն այս ժամանակահատվածում փոշիացված հարյուրավոր միլիարդավոր դոլարները»,- նշեց նախագահը:

Հարությունյանը հավելեց, որ Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ դատաստանը տեսնելու է հենց Ադրբեջանի ժողովուրդը:

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular