ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամբաստանյալը դատարանում հայտարարեց, որ ինքնասպանության փորձ է արել և հետագայում էլ կգործի պատգամավորի և դատախազի պատճառով. Տեսանյութ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ անցկացված դատական նիստի ժամանակ ՀՀ քր.օր-ի 176 հոդվածի 1-ին մասի և 258 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով որպես ամբաստանյալ ներգրավված Գարիկ Բաբախանյանը դատական նիստի ժամանակ հանդես եկավ հայտարարությամբ։

Ինչպես դատարանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գ. Բաբախանյանը հայտարարեց, որ օրեր առաջ Նուբարաշենի բանտում ինքը փորձել է իր կյանքին վերջ տալ և իրեն տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն և այդ քայլին դիմել է Ազգային ժողովի պատգամավոր Գուրգեն Արսենյանի և մեղադրանքը պաշտպանող դատախազի պատճառով.

«Եթե ես իմ կյանքին վերջ տամ կամ ինքնավնասեմ ինձ, ապա դրա մեղավորը նշված անձինք են»։ Դատական նիստի ողջ ընթացքում դատական կարգադրիչները կարգադրիչների ստորաբաժանման պետ Արթուր Փիլոսյանի գլխավորությամբ, ինչպես նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գնդի ոստիկանները ուժեղացված ծառայություն և հսկողություն էին իրականացնում, քանի որ ունեին կասկածներ, որ հնարավոր է՝ ամբաստանյալը դատական նիստի ժամանակ ինքն իրեն վնասեր։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ այսօր նշված դատարանում միաժամանակ քննության էր առնվում մի քանի աղմկահարույց դատեր և ուղեկցող ոստիկաններն ու դատական կարգադրիչները մեծ պատասխանատվությամբ կատարեցին իրենց ծառայությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular