ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարտական գործողությունների ելքը դժվար է կանխատեսել, կան տարբեր տարբերակներ, որոնք կարող են փոխել պատերազմի ընթացքը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1or.am կայքը Արցախյան սահմանային լարվածության հետ կապված զրուցել է ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովի հետ, հասկանալու համար թե ինչ է կատարվում այս պահին սահմանին։ Հարցին թե այսօր ինչ իրավիճակ է Արցախյան ողջ սահմանային երկայնքով փորձագետը պատասխանել է․

«Ռազմական տեղեկատվություն, որը տարբերվում է պաշտոնական տեղեկատվությունից ես չեմ տիրապետում և կարելի է ինչ-որ սահմանափակ եզրակացություններ անել: Ըստ երևույթին այդ առաջին հարվածը, որը եղավ Ադրբեջանի կողմից, չարդարեցրեց իրենց սպասելիքները, այսինքն իրենք եթե փորձում էին որևէ կերպ ճեղքել մեր պաշտպանությունը՝ չստացվեց, եթե անգամ որոշ հատվածներում դա տեղի է ունեցել, ապա այդ ամենը վերականգնվել է և հայկական կողմը կարողանում է պահել առաջնագիծը և շարունակում է էֆեկտիվորեն աշխատել։ Եվ մենք հիմա տեսնում ենք, որ մարտերը դիրքային բնույթ են կրում և այսօր գիշերվա և առավոտվա տեղեկությունները խոսում են այն մասին, որ ադրբեջանական կողմը փորձում է դուրս գալ փակուղուց։ Եվ նրանք կիրառում են բոլոր այն միջոցները, որոնք մինչ այս չեն կիրառել։ Այս պահին այսքանը կարող եմ ասել, իսկ մնացածը սպասենք հերթական լրահոսին»։

Անդրադառնալով այն հարցին թե ինչպիսին կլինի այս պատերազմի ելքը Պարոն Հարությունովը ասաց․

«Մարտական գործողությունների ելքը դժվար է կանխատեսել, կան տարբեր տարբերակներ, որոնք կարող են փոխել պատերազմի ընթացքը»։

Փորձագետից փորձեցինք ճշտել նաև թե ինչ կարծիք ունի հայկական սահմանի լարվածության վերաբերյալ։ Հարցին, թե այսօր ՀՀ տարածքում, Վարդենիսի հատվածում ադրբեջանական կողմի հրետակոծության մասով ի՞նչ արձագանք պետք է լինի ՀՀ ռազմական դաշնակից Ռուսաստանի կողմից, քանի որ ի տարբերություն Արցախի Հանրապետության Հայաստանի հետ Ռուսաստանը ունի պայմանագիր և այս դեպքում այլ արձագանք պետք է սպասել Ռուսաստանից, փորձագետը պատասխանեց․

«Այստեղ կա երկու խնդիր։ Մեկը տեխնիկական է, իսկ մյուսը քաղաքական։ Տեխնիկական մասով կարող եմ ասել, որ այդ բոլոր պայմանագրերը, որոնք կան Ռուսաստանի և Հայաստանի միջև ՀԱՊԿ-ի շրջանակներում, ենթադրում է որոշակի ակտիվություն հայկական կողմից։ Այսինքն Հայաստանը պետք է դիմի, որ ինքը ենթարկվել է հարձակման և նոր լինի արձագանք։ Եվ այս պահին Հայաստանը չի գնում դրան, չնայած, որ նշում է այդ հնարավորության մասին։ Դա պայմանավորված է նաև նրանով, որ այդ ռազմական վտանգը, որը կա Հայաստանում, դեռ այն մակարդակի չի, որ Հայաստանը չկարողանա լուծել։ Այստեղ կա նաև քաղաքական գործոնը, միանշանակ երևում է, որ ռուսական արձագանքը, ոչ միայն այս հարձակման դեպքի, այլ առհասարակ իրադարձությունների վրա, համեմատաբար ցածր մակարդակի վրա է, ու ես այստեղ տեսնում եմ երկու պատճառ, մեկը այն է, որ ռուսական կողմը սպասում է երկու կողմերը սպառեն ռազմական տարբերակները և նոր միայն միջամտի բանակցային գործընթացին, եվ երկրորդը կա որոշակի ճնշում գործադրելու գործոն և հայկական և ադրբեջանական կողմի վրա։ Այսինքն իր արձագանքը որոշ չափով ձգելով և ուշացնելով, Ռուսաստանը փորձում է ցույց տալ իր միանշանակ լինելը և նաև լուծել որոշակի պոտենցյալ խնդիրներ։ Փաստացի երկու կողմ էլ կախված է այդ միջնորդությունից»։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular