ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի կոչը առաջին հերթին ուղված է Թուրքիային

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1or.am կայքի զրուցակիցը քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովն է։

— Պարոն Մարգարով, Ռուսաստանը Արցախի հարցում բոլոր ներքին ու արտաքին խաղացողներին առավելագույն զսպվածության կոչ է արել: Ի՞նչ է ենթադրում այս կոչը։

— Առաջին հերթին տվյալ կոչը ենթադրում է, որ այն քաղաքական ուժը, որը դրդում է Ադրբեջանին սկսել լարվածությունը՝ խոսքը գնում է Թուրքիայի մասին, պետք է ցուցադրի համապատասխան վարք և ոչ թե իր անտեղի վարքի դրսևորումը Հարավային Կովկասում, որտեղ Թուրքիան ցուցադրեց իրեն որպես անկայունության չեմպիոն և միջին արևելքում, և Միջերկրական ծովում, և Հյուսիսում, և փորձում են նույնն անել նաև հարավում։ Եվ առաջին հերթին այս զսպվածության կոչը վերաբերում է Թուրքիային։ Մյուս կողմից կա ագրեսոր կողմը՝ Ադրբեջանը։ Եվ այն հայտարարությունը, որը տարածվում է Ռուսաստանի մի շարք պաշտոնյաների կողմից, լինի դա Մեդվեդեվը, լինի դա պետական դումայի հայտարարությունը, լինի դա Կիրկորովը նրանք բոլորը գիտեն իրենց հայտարարության հասցեատիրոջը, այն հասցեատերը, տվյալ պարագայում կողմը, որը սկսել է տվյալ ագրեսիան։

 —Ինչպե՞ս եք գնահատում միջազգային արձագանքը:

— Միջազգային արձագանքի հետ կապված կարելի է նշել մի քանի փաստ։ Առաջինը այս անգամ այդ արձագանքը ի տարբերություն 2016թ․-ի կամ հուլիսյան դեպքերի եղել է բավականին արագ, հաշվի առնելով նաև այն, որ Ադրբեջանը այս ռազմական գործողությունները սկսել է կիրակի օրը։ Երկրորդը, այս միջազգային արձագանքը, բացառությամբ Թուրքիայի և իրենց հետ քայլ անող Պակիստանի և Աղվանստանի, հիմնականում ունի մեկ կոնկրետ ուղղություն՝ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել բանակցային գործընթացը և գտնել խաղաղ բանակցությունների լուծումը։ Այս իմաստով բոլոր կողմերը, բնականաբար, ցուցաբերում են իրենց կոնսոլիդացված դիրքորոշումը և բնական է, որ տվյալ պարագայում նաև անհրաժեշտ է ոչ միայն կողմերին կոչ անել զսպվածության և բանակցություններ շարունակելու, այլ նաև դատապարտել Ադրբեջանի վարքը, որովհետև այս անդրդվելիության միջավայրը, որը իրեն թվաց, որ գոյություն ունի 2016-ից, որոշ չափով և հուլիսյան դեպքերից հետո, նաև հանդես է գալիս որպես պատճառ թե ինչու Ադրբեջանը սկսեց այս գործընթացը։


Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular