ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


5 մահացու և սարսափելի հիվանդություններ, որոնք միլիոնավոր մարդկանց կյանքեր են խլել

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ծաղիկ

Այսօր ծաղիկը համարվում է ամբողջապես հաղթահարվող
հիվանդություն: Վերջին մահացու դեպքն այս հիվանդությունից
գրանցվել է 1977 թ.: Սակայն հին ժամանակներում այն խլել է
հազարավոր մարդկանց կյանքեր ամբողջ աշխարհում: Կարճ
ինկուբացիոն շրջանից հետո մարդու մարմինը պատվում էր
ցանով, որն ընդգրկում էր մարմնի մակերեսի մեծ մասը:


Հիվանդության 7-8-րդ օրերում հայտնվում էին թունավոր
Էնցեֆալոտապիայի նշաններ՝ մարդը սկսում էր զառանցել,
կորցնել վերահսկողությունը և գիտակցությունը, անտանելի
ցավեր է զգում ողջ մարմնի վրա: Եթե օրգանիզմի
դիմադրողականոությունը բարձր է, ապա մարդուն հաջողվում էր
հաղթահարել հիվանդությունը և ողջ մնալ: Սակայն այդ դեպքում
էլ մեծ էր հավանականությունը, որ նա վաղ թե ուշ կմահանա
բարդությունների հետևանքով ի հայտ եկած նոր
հիվանդություններից:
5 մահացու և սարսափելի հիվանդություններ, որոնք
միլիոնավոր մարդկանց կյանքեր են խլել

Լասայի տենդ

Հիվանդության ծանր ընթացք, շնչառական համակարգի,
երիկամների, կենտրոնական նյարդային համակարգի
վնասվածքներ. այս բոլորը Լասայի տենդի ախտանիշներն են:


Պետք է ուղղակի փառք տաք Աստծուն, եթե չեք հիվանդացել այս
հիվանդությամբ: 100 հիվանդներից հաջողվում է ողջ մնալ միայն
10-ին: Ապրողների մեկ չորրորդ մասը հավետ կորցնում է
լսողությունը, ուղիղ կեսը հայտնվում են կոմայի մեջ, և միայն
շատ քչերին է հաջողվում խուսափել բարդություններից:

Կատաղություն

Այս հիվանդության մասին դեռևս գրված է եղել Ք.ա. 5-րդ դարում՝
հին հունացի գիտնական Դեմոկրիտի կողմից: Հենց նա է առաջին
անգամ հայտնաբերել ջրից և լույսից ֆոբիաներ ունենալու
երևույթը: Նա ծանոթագրության մեջ նշում է, որ հիվանդությունն
անցնում է կծելու միջոցով, և այդ դեպքում վերքի վրա հարկավոր
է տաք երկաթ դնել: Այժմ ոչ ոք նման կերպ չի վարվում: Մարդիկ
գնում են համապատասխան բժշկի մոտ, բուժման հատուկ կուրս
անցնում, որը գրեթե 100%-ով արդյունավետ է լինում:Այս

գործողությունների դանդաղեցումը մեծ ռիսկ է: Ամեն օր ապրելու
Ձեր հույսերը գնալով մարելու են: Եթե հիվանդության
ինկուբացիոն շրջանն արդեն անցել է, ապա մոտեցել է ակվիվ
շրջանը՝ ջրաֆոբիայով, խուճապային հարձակումներով,
կատաղությամբ, որն էլ իր հերթին անդադար զարգացում է
ապրում, և վերջիվերջո մարդը մահանում է շնչառական կամ
սրտային մկանների կաթվածից:

Էբոլա

Այս սարսափելի հիվանդության մասին հատկապես շատ խոսվեց
վերջերս՝ հիմնականում 2015 թվականին: Մինչ այդ
հիվանդությունը գործնականորեն չէր հիշեցնում իր մասին, և
վարակային դեպքեր հազվադեպ էին գրանցվում: Սակայն 2014 թ.
Աֆրիկայում սկսված էպիդեմիան սկիզբ դրեց էբոլայի
տարածմանը ողջ աշխարհում: Ինչպե՞ս է ընթանում էբոլան:


Սկզբում Դուք խիստ թուլություն եք նկատում, ցավ՝ մկաններում
և որովայնի հատվածում, փորլուծություն, չոր հազ, փսխում և
ջրազրկում: Եթե հիվանդը չի ապաքինվում 7-10 օրվա
ընթացքում, ապա մահվան հավանականությունն իրոք շատ մեծ
է, քանի որ էբոլայի դեմ պատվաստանյութ դեռ չի ստեղծվել: Այժմ
դա ստեղծելու համար շատ մեծ աշխատանքներ են ընթանում:

Գրիպ

Ոչ, մենք չենք կատակում: Գրիպը նույնպես մտնում է մոլորակի
ամենավտանգավոր վիրուսային հիվանդությունների ցանկի մեջ,
որոնք մահացու են երբեմն: Ամեն տարի այն խլում է միլիոնավոր
մարդկանց կյանքեր: Հիվանդության զոհերի մեծ մասը մինչև
երկու տարեկան երեխաներն են և ծերուկները, որոնք մահանում
են գրիպի ծանրացումից և բարդություններից:


 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular