ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ժողովուրդ». Հայաստանի չորս ղեկավարների հանդիպումը՝ կարևոր. երբ նրանք կկանգնեն մեկ հարթակին

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ժողովուրդ» թերթը գրում է․ «Սեպտեմբերի 27-ի առավոտյան՝ արցախաադրբեջանական պատերազմի սկսումից ի վեր, Հայաստանում եւ Արցախում մոբլիզիացիա է սկսվել։ Բոլորը միասնական խնդիր են դրել իրենց առջեւ ամեն գնով հաղթելու։ Միասնականության շունչն այս օրերին մեր երկրում թեւածում է ամենուր՝ բոլոր ոլորտներում ու բնագավառներում՝ չհարցնելով տարիք ու սեռ։ Միասնականության որոշակի դրսեւորումներ նկատվեցին նաեւ Հայաստանի քաղաքական բզկտված դաշտում, եւ չնայած ժլատ բառապաշարով, այնուամենայնիվ գործող իշխանության կողքին կանգնելու մասին հայտարարեցին տարբեր քաղաքական գործիչներ։

Բայց համաձայնեք, որ այդ իրավիճակը չի կարող գոհացուցիչ լինել, քանի դեռ մեր երկրի նախկին գերագույն գլխավոր հրամանատարները չեն կանգնել նույն հարթակի վրա։ Իսկապես դրական իմաստով մատնացույց անելու դրսեւորում կլիներ, եթե առաջիկա օրերին ռազմական դրությունից բխող կենսական անհրաժեշտության հարցեր քննարկվեին թիվ մեկ քառյակի շրջանակներում՝ Լեւոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան եւ Նիկոլ Փաշինյան։

Կտեսնե՞նք արդյոք այս համագործակցությունը՝ ընդդեմ հայ ազգի ընդհանուր թշնամու եւ հանուն մեր երկրի անվտանգության, ցույց կտա ժամանակը։ Միայն այս պահին կարող ենք արձանագրել, որ այս առումով մշտապես օրինակելի է եղել մեր փոքր եղբայր Արցախը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռեւս 2018 թվականի հուլիսին տված իր ասուլիսի ժամանակ հայտարարել էր, թե Արցախյան հակամարտության հարցում անհրաժեշտության դեպքում պատրաստ է բանակցել նաեւ Սերժ Սարգսյանի հետ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular