ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ժողովուրդ». Մինչև այս շաբաթվա վերջ ՄԻԵԴ-ը կարող է դիրքորոշում հայտնել Ադրբեջանի գործողությունների մասին Հայաստանի դիմումների վե­րաբերյալ

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Մինչև այս շաբաթվա վերջ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կարող է դիրքորոշում հայտնել Հայաստանի կողմից դիմումների վե­րաբերյալ: Ինչպես հայտնի է, Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ դիմում է ներկայացվել ՄԻԵԴ, իսկ երեկ էլ ՀՀ-ն ՄԻԵԴ-ին նոր փաստեր էր ուղարկել Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակչության թիրախավորման վերաբերյալ:

«Ժողո­վուրդ» օրաթերթը այս առիթով զրուցել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի հետ: Նա նշեց, թե ՄԻԵԴ-ը պետք է Ադրբեջանի կառա­վարությանը հարցեր ուղարկի, ստանա պատասխաններ, ապա կլինի նաև ՀՀ պատասխանը: «Հիմա սպասում ենք դատարանի պատասխանին: Եղել է մեկ դիմում միջանկյալ միջոց կիրառելու մասին, որը նախօրեին էր ուղարկվել, իսկ երեկ ուղարկվել են նոր փաստեր Ադրբեջանի գործողությունների մասին, որոնք արդեն եղել էին օրվա ընթացքում: Դատարանը հրապարակայնորեն արդեն հայտնել է, որ ստացել է Հայաստանի դիմումը, մնում է, որ դատարանն անդրադառնա և քննարկի այդ որոշումը: Կարծում ենք, որ արագ կստացվի պատասխանը, չեմ կարող կանխատեսել, բայց հաշվի առ­նենք, որ կա քաղաքական կոմպոնենտ, պետք է սպասենք մեկ-երկու օր, և պարզ կլինի դատարանի արձագանքը», - նշեց նա:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանի հարցին՝ արդյոք իրականացնում ենք գործողություններ Ադրբեջանի սան­ձազերծած պատերազմական հանցագործությանը միջազգային մակարդակով իրավական ընթացք տալու համար, վարչապետը նշեց, որ այդ ուղղու­թյամբ միջոցներ ձեռնարկվել են ու կձեռնարկվեն: Եվ, ահա, շատ չանցած՝ ՄԻԵԴ-ը մամուլի հաղորդագրություն տարածեց»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular