ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինտիմ մանրամասներից մինչեւ հայրենասիրական գրառումներ. աշխարհահռչակ հայուհի Քիմ Քարդաշյանն այսօր նշում է ծննդյան 36-ամյակը

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Եթե համացանցը ողողված է սկանդալով, հերթական մերկ լուանկարով կամ սելֆիների մի ամբողջ տեղատարափով, ուրեմն վստահ կարելի է ասել՝ այդ ամենի «մեղավորը» ամենացանկալի ու սկանդալային հայուհի Քիմ Քարդաշյանն է:

Keeping Up with the Kardashians ռեալիթի շոուի հայազգի աստղն այսօր նշում է ծննդյան 36-ամյակը:

 Շատերն ուրախությամբ են նշում Քիմի հայկական արմատների մասին, ոմանք քննադատում են նրան, որոշներն էլ դժկամությամբ են նշում, որ նա հայուհի է՝ մտաբերելով նրա մասնակցությամբ սկանդալային հոլովակն ու օր օրի համացանցում տեղադրված կիսամերկ լուսանկարները: Սակայն կա մի փաստ, որը ոչ մի կերպ ոչ-ոք չի կարող ժխտել. ԱՄՆ-ում ծնված ու մեծացած այս աղջիկն այնքան հայրենասիրություն է պահել իր մեջ, որ չի մոռանում Հայաստանը՝ ոչ ուրախության, ոչ էլ դժբախտության պահերին:

 

Քիմի սոցիալական էջերում հայտնված գրառումների շնորհիվ մեր փոքրիկ երկիրն էլ ավելի մեծ ճանաչում է ստանում ամբողջ աշխարհում, իսկ նրա այցը Հայաստան, եւս մեկ կարեւոր քայլ էր, որը մեծ աղմուկ բարձրացրեց ոչ միայն այստեղ, այլեւ ամբողջ աշխարհում՝ դառնալով պարբերականների համար 1 թեման:

 

 Այսօր աշխարհում Քարդաշյան ունենալու համար ինչ-որ տեղ պարտական ենք նաեւ Փերիս Հիլթոնին: Այո, հենց այս գլամուրային շիկահերի հետ ըկերության շնորհիվ մարդիկ սկսեցին նկատել փարթամ կազմվածք ունեցող հայուհուն: Սակայն Քիմին չբավարարեց, պարզապես, Հիլթոնի ընկերուհին լինելու փաստը:

 2007 թ-ին նա եւ իր ընտանիքը ստեղծում են Keeping Up with the Kardashians ռեալիթի շոուն, որից հետո ընտանիքի յուրաքանչյուր անդամ դառնում է հայտնի ու քննարկվող: Քարդաշյաններն ամբողջ աշխարհին ներկայացնում էին իրենց կյանքի ամենաինտիմ մանրամասները՝ վեճերը, կռիվներն ու, նույնիսկ, ամենահուզիչ դրվագները:

 

 Այսպիսով՝ Քարդաշյանի սոցիալական ցանցերի հետեւորդների թիվն էլ սկսեց ավելանալ: Հայուհին իր երկրպագուներին ամեն օր ուրախացնում էր որեւէ անկեղծ լուսանկարով կամ սելֆիներով: Շուտով այդ ամենն էլ Քիմի համար դարձավ նոր բիզնես: Նա մտածեց Selfish գիրքը գրելու մասին, որտեղ ներկայացված են նրա լավագույն սելֆիներն ու խորհուրդներն այն մասին, թե ինչպես կարող ենք ունենալ գեղեցիկ ինքնանկարներ:

 Որքան էլ, որ խոսեն աշխարհահռչակ հայուհու մասին, միեւնույն է ժխտել չենք կարող այն փաստը, որ նա իր յուրաքանչյուր քայլով եւ կերպարով ազդեցություն է ունենում թե հանրության, թե մեդիայի վրա: Հենց այդ պատճառով էլ Time ամսագիրը 2015 թ-ին Քիմին ներառեց «Աշխարհի 100 ամենազդեցիկ մարդկանց» ցուցակում:

 

 Այո, նրան փորձում են նմանակել, քննադատել, ընդօրինակել եւ, նույնիսկ, թալանել եւ առեւանգել, բայց հայուհին շարունակում է աչք փակել չարախոսների վրա եւ վայելել իր փառքն ու անձնական կյանքը՝ սիրելի ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի եւ երկու հրաշքների՝ Նորթի եւ Սեյնթի հետ միասին:

Շնորհավոր, Քիմի 

Սյունե Առաքելյա

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular