ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանի ելույթը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի վերաբերյալ ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 45-րդ նստաշրջանի ժամանակ

Ժնև,  28 սեպտեմբերի, 2020թ․

- Տիկին փոխնախագահ, կիրակի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել Արցախի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) դեմ, որը ուղեկցվում է հրթիռահրետանային ռմբակոծությամբ` թիրախավորելով խաղաղ բնակչությունը և ենթակառուցվածքները շուրջ 50 քաղաքներում և գյուղերում։ Սպանվել է մեկ կին և երեխա, վիրավորվել են բազմաթիվ քաղաքացիական անձինք։

Այս լայնածավալ հարձակումը տեղի ունեցավ Ադրբեջանի նախագահի կողմից արված առավելապաշտական հայտարարություններից օրեր անց, երբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից նա պնդում էր, թե իբր «Ղարաբաղը Ադրբեջան է»։ Դրանից առաջ նա շեշտել էր, որ «մենք բոլոր միջոցներով վերադարձնելու ենք մեր տարածքները»՝ պնդելով, որ «ներկայիս Հայաստանը հիմնադրվել է Ադրբեջանի պատմական հողերի վրա»՝ ընդգծելով, որ «բանակցությունները գործնականում չեն վարվում»։

Ավելին, հարձակումից օրեր առաջ Ադրբեջանը պահեստազորային ուժերի զորահավաք էր սկսել և քաղաքացիական բեռնատարներ էր առգրավում՝ ռազմական նպատակներով օգտագործելու համար։ Բաքուն նաև հրաժարվեց ընդունել հակամարտության գոտում տիրող իրավիճակի շուրջ ԵԱՀԿ մշտադիտարկման առաքելությունը։

Ադրբեջանը ռազմական վարժանքներ էր անցկացնում՝ իրականացնելով ռազմական ինքնաթիռների և անօդաչու թռչող սարքերի սադրիչ թռիչքներ։ Ադրբեջանի ՊՆ խոսնակը սպառնացել էր հրթիռային հարված հասցնել Հայաստանի ատոմակայանին։ Հավաստի տեղեկատվություն է առկա Լեռնային Ղարաբաղում հայերի դեմ կռվելու նպատակով ահաբեկիչների հավաքագրման մասին։ Ադրբեջանը ամենաբարձր մակարդակով շարունակաբար մերժողական վերաբերմունք է ցուցաբերում միջազգային կազմակերպությունների և միջազգային իրավունքի նկատմամբ՝ ամենաարձր մակարդակով նշելով, որ. «միջազգային իրավունքն այսօր աշխարհում չի գործում, իսկ միջազգային պայմանագրերը հանդիսանում են արժեք չունեցող թղթի կտորներ»։ Այսպիսով Ադրբեջանը բացահայտ պատրաստվում էր հարձակմանը։

Տիկին փոխնախագահ, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը պատերազմ սկսելու որևէ պատճառ չունեն։ Ի տարբերություն Ադրբեջանի ղեկավարության հայտարարությանը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Հայաստանի վարչապետը վերահաստատեց՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման հանձնառությունը»։

Տիկին փոխնախագահ, երբ ամբողջ աշխարհը համախմբվում է՝ պայքարելու համավարակի դեմ, Ադրբեջանը փորձում է դա օգտագործել իր քաղաքական խնդիրների լուծման համար։ Նախ, Ադրբեջանը սաստիկ ուժեղացրել է ճնշումները իշխող ռեժիմի նկատմամբ ցանկացած այլախոհության արտահայտման դեմ։ ԵԽԽՎ զեկուցողները Ադրբեջանում իրականացրած դիտարկումներից հետո իրենց մտահոգությունն են հայտնել. «համավարակի դեմ պայքարի քողի ներքո երկրի իշխանությանը քննադատողների նկատմամբ իրականացվող հետապնդումների, ինչպես նաև անարդար դատավարություններում դատապարտվածների և քաղբանտարկյալների անվտանգության վերաբերյալ»։ Երկրորդ, չնայած ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի՝ համավարակի ընթացքում գլոբալ հրադադարի կոչին, Բաքուն բացահայտորեն խախտել է 1994թ․ Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ստորագրած հրադադարի մասին համաձայնագիրը։ Դա արվում է ադրբեջանցիներին ազգայնականության պատճառաբանությամբ համախմբելու և հասարակության ուշադրությունը բռնապետական իշխանության ռեժիմից շեղելու նպատակով։ Մտահոգիչ է, որ Թուրքիան ռազմական և քաղաքական աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին՝ նպաստելով տարածաշրջանում հետագա ապակայունացմանը։ Ադրբեջանի կողմից իրականացրած այս նոր հարձակումը էկզիստենցիալ սպառնալիք է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի բնակչության համար, քանի որ Բաքուն բազմիցս ցուցադրել է արցախահայերին էթնիկ զտումների ենթարկելու իր մտադրությունը։

Ադրբեջանում պետական մակարդակով հայատյացության մասին իրենց զեկույցներում գրել են մի շարք միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ Ռասայական խտրականության վերացման կոմիտեն և Եվրոպայի Խորհրդի Ռասիզմի և անհանդուրժողականության հարցերով Եվրոպական հանձնաժողովը։ Հատկանշական է, որ վերջերս Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանի կողմից ինքնության հողի վրա հայերի դեմ իրականացրած հանցագործությունների վերաբերյալ երկու որոշում է ընդունել, մեկը՝ խաղաղ պայմաններում, քնած հայի դաժան սպանության և մյուսը՝ Ադրբեջանում ձերբակալված հայի խոշտանգումների և դրան հաջորդած սպանության մասին։ Շնորհակալություն։

Արմինե Բաբայան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular