ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչից է վախեցել Սամվել Ալեքսանյանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Գրեթե բոլորն էին նկատել ու զարմացել, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը կյանքում երեւի առաջին անգամ առավոտից երեկո մնացել էր Ազգային ժողովում:

Սովորաբար, նա ու իր կալիբրի պատգամավորները ԱԺ նիստերին ներկայանում են հաշվված րոպեներով, նիստը սկսվելիս մտնում գրանցվում են, քվեարկում ու արագ ծլկում ԱԺ շենքից:

Խորհրդարանում մնալու առիթը Կառավարության նոր ծրագիրն էր: Նոր կառավարություն, նոր վարչապետ, նոր ծրագիր ու ըստ երեւույթին նոր Սամվել Ալեքսանյան: Բայց քննարկման ընթացքը լույս սփռեց, թե ինչու է Կարեն Կարապետյանն արժանացել Ալեքսանյանի <<հարգանքին>>:

Ծրագրի քննարկման ընթացքում պատգամավորներից շատերը հետաքրքրվեցին Հայաստանում հաստատված մոնոպոլիաներից ու նրանց դեմ Կարապետյանի ձեռնարկելիք քայլերի ու գործողությունների մասին հարցրեցին՝ համարելով, որ տնտեսության գլխավոր խոցերից մեկը մոնոպոլիաներն են: Նիկոլ Փաշինյանը անվանական հարց հնչեցրեց, հիշատակեց նաեւ Ալեքսանյանի անունը: Նիկոլ Փաշինյանը հարցրեց, թե ո՞նց է կառավարությունը պատրաստվում պայքարել Սամվել Ալեքսանյանի դեմ, ով շաքարավազի շուկայում ունի մենաշնորհ, ինչպես նաեւ Միհրան Պողոսյանի դեմ, ով բանանի շուկայում է ստեղծել մենաշնորհ:

«Ո՞նց եմ պայքարելու Սամվել Ալեքսանյանի, Միհրան Պողոսյանի և այլոց մոնոպոլիաների դեմ, շատ պարզ՝ խաղի կանոնները լինելու են բոլորի համար նույն ձևի: Ո՞նց են իրենց մոնոպոլիաներն առաջացել՝ գուցե ձևակերպումս մի քիչ կոռեկտ չէ, հետաքրքիր չէ ինձ: Բայց լինելու է բաց դաշտ, թե ով այդ ոլորտում կլինի ավելի հաջողակ, ժամանակը ցույց կտա»,- ասաց վարչապետը: Նիկոլ Փաշինյանը ճշտեց՝ Կարեն Կարապետյանն ակնարկում է, որ Սերժ Սարգսյանի ու Հովիկ Աբրահամյանի իշխանության տարիներին այդ դաշտը փա՞կ է եղել՝ մասնավորապես շաքարավազի ու բանանի մասին է խոսքը:

«Նախկինում ադմինիստրատիվ միջամտություն եղե՞լ է, չեմ բացառում, որ եղել է»,- բազմանշանակ պատասախանեց վարչապետը՝ գուցեեւ ակնարկելով, որ ինքը չի պատրաստվում դաշտը «փակել» Սամվել Ալեքսանյանի համար, եթե ոչ անել հակառակը՝ բացել այն ուրիշնեի առջեւ:

Մենք ավելի վաղ տեղեկացրել ենք, որ վարչապետ նշանակվելու առաջին իսկ օրերին Կարապետյանը առանձին-առանձին հանդիպել է խոշոր գործարարներին, նրանց թվում՝ Սամվել Աեքսանյանին: Գուցե Կարապետյանը արդեն զգուշացրել է իր մտադրությունների մասին ու դրանով է պայմանավորված Ալեքսանյանի «հարգանքը», իսկ որ ավելի ճիշտն է՝ վախերն առ Կարեն Կարապետյան: Հատկապես որ վերջին օրերին մեր համաքաղաքացիներից շատերն են խոսում, որ Ալեքսանյանին պատկանող Սիթիներում ապրանքների գներն էական աճ են ունեցել: Արտոնյալ գործարարին երեւի թե կամաց-կամաց ներքաշում են հարկային դաշտ, նա էլ գլխի ճարը տեսնում է:
Անի Սահակյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular