Մարտերը շարունակվում են, հայկական զինված ուժերն ունեն նշանակալի հաջողություններ. Արծրուն Հովհաննիսյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳիշերը մարտական գործողությունները շարունակվել են, մեր ԶՈւ-երն ունեն նշանակալի հաջողություններ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Սակայն դեռ հանգիստ չէ, մարտերը շարունակվում են, որոշ տեղերում հրետանային մենամարտեր են: Մեր զորքերի մասին ադրբեջանական կողմի հայտնած կորուստները չեն համապատասխանում իրականությանը»,- գրել է Հովհաննիսյանը: