ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պայծառատես Կարեն Ափոյանի մտահոգությունները՝ կապված երկրի ապագայի հետ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հայաթափվող Հայաստանի ապագայով անհանգստացած է յուրաքանչյուր հայ, և մինչ ականատեսը կդառնանք պատմական իրադարձությունների, որոշեցինք զրուցել պայծառատես Կարեն Ափոյանի հետ:

- Հայաստանում կադրային փոփոխություններ են ընթանում, դրանից որևէ լավ սպասելիքներ կարո՞ղ ենք ունենալ:

- Սկիզբը խոստումնալից է, բայց կան գործոններ, որոնք կխանգարեն Կարեն Կարապետյանին այս տեմպով աշխատել:

- Որո՞նք են այդ գործոնները:

- Պաշտոնաթող անձանց, նախկինում կառավարման համակարգի ու ներկայիս ղեկավարների միջև աշխատելաոճերի տարբերություն կա, որը կբերի ներքին բախումների, միջանձնային հարբերությունների բարդացման, կոնֆլիկտի, կլինեն մանր ու մեծ ձևական ձերբակալություններ: Որքան էլ մեր երկրի համար մտահոգվող որոշ ղեկավարներ փորձում են բարեփոխումներ անել, այնուամենայնիվ, կա թաքնված անտեսանելի ուժ, որը դրսից է ու նպատակաուղղված է թուլացնել մեր երկիրը՝ օգտագործելով տարբեր գործոններ, օրինակ՝ կրթական ներկայիս դպրոցական ծրագիրը, որը կիրառելի է այլ երկրում այլ նպատակների համար, հաշվի չի առել մեր էթնիկ առանձնահատկությունները և ոչ միայն: Հենց մանուկ հասակից դասագրքից օտարամոլություն է սերմանվում:

- Ո՞ր ոլորտը նաև կառանձնացնեք:

- Առողջապահության ոլորտը: Պատվաստանյութերի կասկածելի որակները, որոնք վերջին տարիներին ունենում են իրենց աղետալի հետևանքները՝ ազդելով երեխայի խոսքի, մտքի ձևավորման վրա: Անկեղծ մտավախություն ունեմ, որ հայի գենը մուտացիայի է ենթարկվում: Կան մանկաբույժներ, որոնք իրենց հարազատ երեխաներին չեն ներարկում այդ պատվաստանյութերը: Առկա են նաև դեպքեր, որ չհասկանալով երեխայի մոտ առաջացած խնդիրը՝ սխալ ախտորոշում են տալիս՝ ասելով, որ դա աուտիզմ է, ծնողներին գցում են դեպրեսիայի մեջ: Եվս մեկ մեծ խնդրի մասին չեմ կարող չխոսել: Դա կապված է հացի մեջ ֆոլաթթվի ու երկաթի պարունակության հետ: Սիրտս ցավում է, չեմ կարող չասել, որ մարզերի դպրոցներում կասկածելի ծրագիր է իրականացվում, այն է՝ 1-4-րդ դասարաններում երեխաներին տրվող անվճար սնունդը, որը փորձարկում է երեխաների վրա ՝ ազդելով նրանց ֆիզիկական և մտավոր զարգացման վրա: Վանաձորում ուսումնասիրություններ են արել, 35 տոկոսով շատացել է քաղցկեղով հիվանդ երեխաների քանակը: Հայաստանն այնքան անպաշտպան ու խոցելի երկիր են դարձրել, որ մեր ժողովուրդը պայքարելու միջոց, հնարավորություն չունի, կարծես խեղդվի անզորության մեջ: Վերջերս ինձ միշտ զգուշացնող մի ձայն անընդհատ կրկնում է՝ վերջին հնարավորություն:

- Ո՞րն է հանգուցալուծումը:

- Մենք չպետք է հավատանք դրսի խոստումներին՝ ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Արևմուտքի: Մենք չունենք սրտացավ դաշնակից պետություն, ու վտանգ կա, որ Հայաստանը դառնում է կռվախնձոր խոշոր գերտերությունների բախման, պատերազմի թատերաբեմ: Տարբեր գործոններով արդեն իսկ հայաթափվում է Հայաստանը՝ այն դարձնելով ուղղակի տարածք: Բոլորս պարտավոր ենք իմանալ մեր գլխին կախված վտանգի մասին և դառնալ միասնական զենք՝ չկորցնելու համար մեր ազգային ինքնությունը, գենը, վաստակած ապրելու իրավունքը հզորների կողքին: Պետք է ինքնամաքրվել, ուրիշ հնար չկա:

Լուսինե Արշակյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular