Գիտնականները հայտնել են կորոնավիրուսի գլխավոր «խորամանկությունը»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱմերիկացի վիրուսաբան Շեյն Կրոտտին «Bloomberg»-ին հայտնել է, որ վարակի ներխուժման նկատմամբ օրգանիզմի ռեակցիայի դանդաղումը կարող է լինել կորոնավիրուսի «խորամանկությունը»:
-Այն (խորամանկությունը) կայանում է զգալի ժամանակահատվածում նախնական բնածին իմունային պատասխանից և, մասնավորապես՝ առաջին տեսակի ինտերֆերոնի վաղ պատասխանից խուսափելու մեջ:
Ավելի վաղ հետազոտողներն ուշադրություն են դարձրել ինտերֆերոնի պակասի հետ COVID-19-ի կապի վրա, օրինակ՝ հաղորդել են, որ դրա պակասը կարող է հիվանդության ծանր ընթացքի հանգեցնող գործոն լինել:
Ամերիկացի գիտնականների՝ «Science» թերթում հրապարակված հետազոտության տվյալների համաձայն՝ այլ հիվանդությունների բուժման համար նախկինում օգտագործվող սինթետիկ ինտերֆերոնների կիրառումը կարող է արդյունավետ լինել կորոնավիրուսի դեմ պայքարում:
Նեյմեգենի Ռադբաուդ համալսարանի բժշկական կենտրոնի գենոմային տեխնոլոգիաների և իմունո-գենոմիկայի խմբի ղեկավար Ալեքսանդր Հոյշենը մեկնաբանել է վերոնշյալ հետազոտությունը՝ նշելով, որ ինտերֆերոնի կիրառումը COVID-19-ի դեմ պայքարում կարող է օգնել միայն հիվանդության սկզբնական փուլում: Այլ դեպքերում վարակի ընթացքը և հիվանդի վերականգնումը կախված է ժամանակից:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը