ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Յոթ պատճառ, որոնցով կարող է պայմանավորված լինել գլխապտույտը

ՖՈՏՈ

Գլխապտույտը բավական լուրջ խնդիր է, որն ուղեկցվում է մի շարք տհաճ զգացողություններով և կարող է շատ վտանգավոր լինել։ Շատերը կարծում են, թե գլխապտույտը սովորաբար ի հայտ է գալիս կտրուկ և շատ դեպքերում չի ունենում որևէ պատճառ, մինչդեռ իրականում այս տհաճ խնդիրը կարող է պայմանավորված լինել բավական վտանգավոր հիվանդություններով, որոնց դեպքում հարկավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել ու սկսել բուժումը։

Medikforum.ru կայքը ներկայացրել է յոթ գործոն, որոնք կարող են դառնալ գլխապտույտի պատճառ։ Այդ գործոններն իմանալը թույլ կտա ժամանակին նկատել խնդիրն ու դիմել մասնագետին հետագա բարդություններից խուսափելու համար։

Բարորակ պարոքսիզմալ դիրքային վերտիգո

Այս հիվանդությունը զարգանում է ներքին ականջում կալցիումի կարբոնատի մասնիկների կուտակման հետևանքով։ Կալցիումի մասնիկները սխալ են ընկալում տեղեկությունը, ինչի հետևանքով մարմնի դիրքի և շարժումների վերաբերյալ գլխուղեղին սխալ տվյալներ են փոխանցվում։

Մենյերի հիվանդություն

Գլխապտույտի պատճառ կարող է դառնալ նաև Մենյերի հիվանդությունը։ Ներքին ականջի ախտահարումը չի ունենում որևէ պատճառ, սակայն ենթադրվում է, որ այն պայմանավորված է լինում լսողական անցուղիներում հեղուկի կուտակմամբ։ Հիվանդությունը զարգանում է առանց ակնհայտ պատճառների և շատ կտրուկ, ինչի հետևանքով կարող են նկատվել գլխապտույտ, ականջներում լսվող աղմուկ և լսողության կորուստ։

Անհանգստություն ու տագնապ

Տագնապի և անհանգստության նոպաները հաճախ են ուղեկցվում գլխացավերով կամ գլխապտույտներով, սակայն այս ախտանշանը ոչ բոլորի մոտ է նկատվում։ Այնուամենայնիվ սթրեսի ժամանակ առաջացող տագնապը կարող է ուղեկցվել ոչ միայն գլխապտույտներով, այլև սրտխառնոցով ու ապակողմնորոշվածությամբ։

Լաբիրինթաբորբ

Քիթըմպանի վարակներից կարող են զարգանալ ներքին ականջի բորբոքումներ։ Այս բարդությունը հատկապես հաճախ է հանդիպում վիրուսային հիվանդություններից, սուր վարակիչ վիրուսային հիվանդություններից կամ գրիպից հետո։ Բուժումն իրականացվում է հակավիրուսային դեղամիջոցներով, սակայն հիվանդությունը կարող է հանգեցնել ներքին ականջի որոշ անդառնալի վնասվածքներ, որոնց հետևանքով տարբեր ախտանշանները, այդ թվում նաև գլխապտույտը մշտական բնույթ կկրեն։

Ծովային հիվանդություն

Գլխապտույտի պատճառ կարող են դառնալ նաև տրանսպորտային միջոցները։ Նման դեպքերում խանգարվում է անդաստակային (վեստիբուլյար) ապարատի աշխատանքը, ինչը հանգեցնում է այնպիսի ախտանշանների, ինչպիսին են սրտխառնոցն ու փսխումը։ Ընդ որում՝ հղիությունն էլ ավելի է բարձրացնում ինքնազգացողության վատթարացման հավանականությունը։ Որպես կանոն ախտանշանները մեղմվում են անմիջապես կայուն հողին կանգնելու դեպքում։

Զարկերակային ցածր ճնշում

Զարկերակային ճնշման կտրուկ նվազումը կարող է դառնալ ինքնազգացողության վատթարացման ու նախաուշագնացային վիճակի պատճառ, ինչն էլ շատ հաճախ ուղեկցվում է գլխապտույտով։ Նման դեպքերում ճիշտ դեղորայքի ընդունումը կօգնի հեշտությամբ ազատվել այս խնդրից։

Օրգանիզմում երկաթի ցածր մակարդակ

Գլխացավի առաջացմանը նպաստող գործոններից մեկն անեմիան է (սակավարյունություն)։ Ընդ որում` օրգանիզմի հյուսվածքներին թթվածին մատակարարող հեմոգլոբինի ցածր մակարդակի դեպքում ի հայտ են գալիս նաև այլ ախտնշաններ, այդ թվում` հևոց, ցավեր կրծքավանդակի շրջանում և թուլություն։ Նման դեպքերում ինքնազգացողության բարելավման համար բավական կլինի սննդակարգում որոշ փոփոխություններ անել, սակայն շատ դեպքերում կարող է լինել թերապիայի անհրաժեշտության։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular