ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առավել քան երբևէ, պետք է լինենք զգոն և չտրվենք ֆեյքային գրոհներին․ Դավիթ Սանասարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՊՎԾ՝ լիազորությունները ժամանակավորապես կասեցված պետ Դավիթ Սանասարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

« Սիրելի՛ հայրենակիցներ,
Ավելի քան մեկ տարի է ահազանգում եմ, որ նախորդ հանցավոր իշխանության ներկայացուցիչները, իսկ ավելի լայն վերցրած՝ օտարերկրյա գործակալական ցանցը քարոզչական ողջ ռեսուրսն աշխատեցնում է` ժողովրդին իր իսկ ընտրած իշխանությունից առանձնացնելու, ապաև՝ իշխանությունը վերցնելու ուղղությամբ։ Եթե մի տարի առաջ քչերին էր պարզ այս ստրատեգիան, ապա հիմա նրանք անցել են բացահայտ հարձակման և փորձում են օբյեկտիվ ու կեղծ խնդիրները միավորելով՝ ստանալ խորը ճգնաժամային իրավիճակի պատկեր։
Այն, որ խնդիրները շատ են, ու նոր մոտեցումներ, վերաձևակերպումներ ու արմատական փոփոխություններ են անհրաժեշտ, դրա մասին պետք է մտածի կառավարությունն ու ԱԺ մեծամասնությունը, դա անվիճելի է, բայց մենք բոլորս պետք է հասկանանք մի բան, մանիպուլատիվ, ֆեյք ու իրականությունը խեղաթյուրած ինֆորմացիայի նպատակը մեկն է՝ հուսահատություն, անվստահություն ու խուճապ առաջացնել հանրության շրջանում։
Թե ով որքան կվստահի իշխանությանը, դա անհատական որոշման հարց է, բայց ինձ համար աներկբա է, որ սահմանային վտանգավոր լարվածությունը, օտարերկրյա գործակալների աշխուժությունը Հայաստանում պատահական չեն։ Ուստի, առավել քան երբևէ, պետք է լինենք զգոն և չտրվենք ֆեյքային գրոհներին։
Պետք է հստակ լինի բոլորի համար. նախորդ հանցավոր իշխանության ներկայացուցիչները, Հայաստանի թիկունքում օտարին ծառայող սրիկաները, որքան էլ թվացյալ օբյեկտիվ ճշմարտությունների մասին խոսեն, անելիք չունեն պետության կառավարման հետ, նրանց աթոռը պետք է լինի բանտախցում և վերջ»։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular