ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համավարակը լավ հնարավորություն էր խթանելու ներքին տուրիզմը. Լոռու մարզպետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը շնորհավորական ուղերձ է հղել զբոսաշրջության միջազգային օրվա առթիվ: 

 «Զբոսաշրջության ոլորտի հարգելի՛ ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ Տուրիզմի համաշխարհային օրվա առթիվ: Ժամանակակից աշխարհում զբոսաշրջությունը երկրի տնտեսության զարգացման կարևոր բաղադրիչներից մեկն է, և ուրախալի է, որ մեր չքնաղ ու անգերազանցելի Լոռին Հայաստանի Հանրապետության ամենագրավիչ զբոսաշրջային վայրերից է:

Զբոսաշրջիկներին գրավում են ոչ միայն մեր պատմամշակութային հուշարձանները, անկրկնելի բնությունը, առաջարկվող բարձրորակ ծառայությունները, տուրիզմի տարբեր տեսակները, որոնք, շնորհիվ տարեցտարի իրականացվող մեծածավալ աշխատանքի, տարաբնույթ ծրագրերի, ավելի ու ավելի են զարգանում, կատարելագործվում, այլև մեր լոռեցիների սրտաբացությունը, բարությունը, հյուրընկալությունը: Սրանք, անշուշտ, կարևոր ձեռքբերումներ են:

2020թ.-ը, ցավոք, համավարակով պայմանավորված, զբոսաշրջության առումով խիստ անբարենպաստ էր ողջ աշխարհի համար, սակայն նաև լավ հնարավորություն էր խթանելու ներքին տուրիզմը: Այս տարի մեզնից շատերը հնարավորություն ունեցան բացահայտելու մեր երկրի ամենագողտրիկ անկյունները: Լոռու մարզպետարանը նույնպես ջանք չխնայեց զբոսաշրջիկին ներկայացնելու Լոռու մարզի քիչ հայտնի անկյունները, ներկայացնելու այն երթուղիները, որոնք կարող են գրավիչ լինել տարբեր նախասիրություններ ունեցող անձանց համար:

 Զբոսաշրջային հոսքերի ավելացման ու ոլորտի զարգացման նպատակով մենք շարունակելու ենք զարգացնել համապատասխան ենթակառուցվածքներն ու անել առավելագույնը, որպեսզի մեր մարզը դարձնենք էլ ավելի հարմարավետ, գեղեցիկ ու գրավիչ:

Վստա՛հ եմ, որ մեր համատեղ աշխատանքի և արդյունավետ փոխգործակցության արդյունքում, կարող ենք արժանիորեն ներկայանալ ոչ միայն ներքին սպառողին, այլև աշխարհին՝ գրանցելով նորանոր հաջողություններ մարզի զբոսաշրջային գրավչության բարձրացման և ոլորտի զարգացման ուղղությամբ:

Մեկ անգամ ևս շնորհավորելով ոլորտի բոլոր ներկայացուցիչներին, մաղթում եմ անսպառ ուժ և եռանդ՝ բեղմնավոր գործունեություն ծավալելու և հետաքրքիր ծրագրեր կյանքի կոչելու համար»,- գրել է մարզպետը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular