ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբեք Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները միմյանց հետ նման բառապաշարով ու անձնական թշնամանքով չեն խոսել. քաղաքագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ըստ քաղաքագետ Ստեփան Դանիելյանի, երբեք Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները միմյանց հետ նման բառապաշարով ու անձնական թշնամանքով չեն խոսել, անգամ ռազմական գործողությունների ժամանակ։

«Անգամ 90-ական թվականներին, պատերազմի ընթացքում, կար հեռախոսակապ ու կողմերը կարողանում էին պայմանավորվել ու խոսքը պահել։ Հիմա աննախադեպ իրավիճակ է։ Իսկ ո՞րն է դրա վտանգները։

Ալիևի կլանը միշտ խուսափել է պատերազմ սկսել ու համաձայնվել է վարել անիմաստ բանակցություններ, որովհետև պատերազմը ռիսկային էր իշխանության համար.

- կորուստների դեպքում իշխանությունը կփլուզվի,

- հաջողությունների դեպքում հերոսացած ռազմական հրամանատարներ ի հայտ կգան, որոնք իշխանության հայտ կներկայացնեն։

Սակայն այսօր սահմաններ են հատվել ու իրավիճակ է փոխվել։

Երբ Նիկոլն ասում էր, որ եթե չկարողանա պայմանավորվել Ալիևի հետ, կխոսի Ադրբեջանի ժողովրդի հետ, ինչն ըստ էության նշանակում է հակադրել իշխանությանն ու ժողովրդին և Ադրբեջանում հեղափոխության կոչ անել։ Այլապես ինչ գործ ունի ժողովրդի հետ, երբ պետք է խոսել ղեկավարության հետ։

Փաստորեն Նիկոլն Ալիևների կլանին փաստի առաջ է կանգնեցրել՝ իշխանափոխությունը չեզոքացնելու համար ոչ թե զերծ մնալ պատերազմից, այլ ճիշտ հակառակը՝ պատերազմ սկսել։

Ադրբեջանի շահը մեկ բան է, Ալիևի կլանի շահն՝ այլ, իսկ կլանը հատկապես նրբազգաց է իր շահի ու անվտանգության հանդեպ։

Հիմա Նիկոլն ու Ալիևը միմյանց նկատմամբ կոմպրոմատներ են հրապարակում, նպատակ ունենալով միմյանց տարածքում հեղափոխություններ հրահրել։ Հաքքինզի կոմպրոմատն ու ՀՀ արտգործնախարության խոսնակի հայտարարությունները բացահայտաբար այդ նպատակներին են ծառայում ու միմյանց զրկում են «հումանիտար միջանցքից». ետքայլ կատարել։

Վիճակը հետևյալն է. կամ պատերազ, կամ որևէ մեկի տարածքում իշխանափոխություն, այլ տարբերակ կարծես թե չկա։ Այսքանից հետո բանակցություները՝ թեկուզ ձևական, անհասկանալի կլինի «հեղափոխական» զանգվածների համար։

Հ.Գ. Տասնյակ տարիներ հետո հետազոտողները կփորձեն հասկանալ այս իրավիճակի քաղաքական պատճառներն, ու այս ամենի ետևում չեն փորձի գտնել մարդկային հիմարություն ու սնապարծություն»,-գրել է նա իր էջում:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular