Հայտնի է COVID-19-ից մահացությունը զգալիորեն նվազեցնող գործոնը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲոսթոնի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները բացահայտել են, որ արյան մեջ D վիտամինի բավարար քանակություն ունեցող կորոնավիրուսով հիվանդների մոտ ծանր և մահացության դեպքերի թիվն ավելի ցածր է, քան դրա պակաս ունեցող հիվանդների մոտ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են «PLOS ONE»-ում:
Հետազոտության հեղինակները պարզել են, որ D վիտամինի բավարար քանակով 40 տարեկանից բարձր պացիենտների մետ վարակից մահացության դեպքերը 51,5%-ով ցածր են, քան դրա պակասն ունեցող պացիենտների մոտ:
«Այս հետազոտությունն ուղղակիորեն ապացուցում է, որ D վիտամինի բավարար քանակությունը կարող է կանխարգելել բարդացումները՝ ներառյալ հիպերցիտոկինեմիան և, ի վերջո, COVID-19-ից մահը», - հաղորդել է հետազոտության ղեկավար բժիշկ Մայքլ Հոլիկը:
Ավելի վաղ Հոլիկը պարզել է, որ արյան մեջ D վիտամինի բավարար քանակության դեպքում COVID-19-ով վարակման ռիսկը 54%-ով կրճատվում է:
Գիտնականը նշել է, որ միևնույն ժամանակ, D վիտամինն օգնում է պայքարել ոչ միայն կորոնավիրուսի, այլև՝ վերին շնչառական ուղիների հիվանդություններ առաջացնող այլ վիրուսների դեմ:
Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր աշխարհում գրանցվել է ավելի քան 32,4 մլն դեպք, և ավելի քան 985 հազար հիվանդ է մահացել: Ռուսաստանում արդեն հայտնաբերել են COVID-19-ով վարակված ավելի քան 1 մլն դեպք:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը