ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ սեպտեմբերի 27

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Մի շտապեք: Օրվա սկզբին հավանական են լարված պահեր, անհաջող զուգադիպություններ: Խնդիրներ կարող են ծագել, որոնց լուծումը միանգամից չեք գտնի: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, բարդ գործերից գլուխ հանելու, ձեզ համար կարևոր մի բանում հաջողության հասնելու շանս կունենաք:

Օրվա երկրորդ կեսը հաճելի հանդիպումներ ու հետաքրքիր ծանոթություններ է խոստանում: Այդ հատվածում հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ: Կարող եք լավ տպավորություն թողնել նրանց վրա, որոնց սովորաբար ոչ ոք դուր չի գալիս:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա առաջին կեսը հաջող է: Այն հարմար է գործնական բանակցությունների, կարևոր հարցերը քննարկելու և այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց վրա ուզում եք լավ տպավորություն թողնել: Հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից:

Օրվա երկրորդ կեսը նույնպես վատ չի դասավորվի, բայց նույնքան արդյունավետ չի լինի: Այն հարմար է հանգստի և բուժիչ պրոցեդուրաների համար: Եթե այդ հատվածում ծրագրել եք ուղևորությունների մեկնել, նկատի ունեցեք, որ չեն բացառվում ճանապարհին ձգձգումները, տրանսպորտի ուշանալը, մանր-մունր պատահարները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Այսօր ձեզ պետք կգա մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը: Սա ամենահասարակ օրը չէ, բայց եթե դժվարությունների բախվեք, հեշտությամբ օգնականներ ու համախոհներ կգտնեք: Ընդհանուր գործերն ու նման նպատակները կարող են հրաշալի հիմք դառնալ երկարատև ընկերական հարաբերությունների համար:

Հավանական են հետաքրքիր առաջարկներ: Դուք չեք ուզենա դրանք մերժել և ճիշտ կվարվեք: Հնարավոր են հաջողություններ ուսման մեջ: Դուք արագ կմտապահեք ամենն, ինչ իմացել եք, կիրառում կգտնեք ստացված տեղեկատվությանը: Ինտուիցիան անսխալ կհուշի, թե ում կարելի է դիմել, եթե օգնության կամ խորհրդի կարիք լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարենպաստ, արդյունավետ օր է: Դուք լավ լեզու կգտնեք մարդկանց հետ, բաց չեք թողնի ձեզ ցույց տալու հնարավորությունը, շատերի վրա ուժեղ տպավորություն կթողնեք: Չի բացառվում՝ ձեզ նոր աշխատանք, շահավետ պայմաններով համագործակցություն առաջարկեն: Հնարավորություն կունենաք հաջողությամբ ավարտին հասցնել այն նախագծի վրա աշխատանք, որին մեծ ուժեր եք նվիրել:

Կարող եք քննարկել նոր գաղափարներն ու կիսվել ծրագրերով: Դուք և՛ աջակցություն կստանաք, և՛ լավ խորհուրդներ: Նշանի որոշ ներկայացուցիչներ մտերիմներից մեկի հետ կապված կարևոր տեղեկատվություն կստանան: Այն վերջ կդնի վերջին շրջանում ձեզ պարուրած տագնապներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Դուք շատ բան սրտին մոտ կընդունեք, դատարկ բաների պատճառով կհուզվեք, կվշտանաք, եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Հույզերը կխանգարեն կենտրոնանալ գործերի վրա ու դրանց լրջությամբ մոտենալ: Լավ է, եթե կողքին լինի մեկը, որի խորհուրդները կօգնեն ձեզ կրկին վերագտնել ինքնատիրապետումը: 

Օգտակար կլինի հին գաղափարներին վերադառնալը, մտածելը, թե ինչպես կարելի է կյանքի կոչել դրանք: Չի բացառվում՝ հասկանաք՝ ծրագիրը, որը չափազանց ռիսկային էր թվում, հիմա կարելի է կյանքի կոչել՝ խաղասեղանին շատ բան չդնելով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարենպաստ օր է բարդ ու պատասխանատու աշխատանքի, ինչպես նաև ուսման ու ստեղծագործելու համար: Ձեզ դուր կգա տեղեկատվություն հավաքելն ու վերլուծելը, երբեմն մի քանի փաստն էլ բավական կլինի, որպեսզի ճիշտ եզրահանգումների գաք: Շատերին դուր կգան ձեր գաղափարները, իսկ եթե օգնականների կարիք զգաք, նրանց գտնելը հեշտ կլինի:

Օրվա երկրորդ կեսը կարող է առաջինից հոգնեցնող լինել, աշխատեք խուսափել ծանրաբեռնվածությունից, սթրեսային իրավիճակներից, նաև այն մարդկանց հետ շփումներից, որոնց նկատողությունները վիրավորում են ձեզ, վշտացնում ու փչացնում ձեր տրամադրությունը: Իսկ ահա մտերիմների աջակցությունը շատ տեղին կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հաջող, արդյունավետ ու հետաքրքիր օր է: Դրված նպատակներին հասնելն ամեն անգամ հեշտ չի լինի, բայց դուք համառություն կդրսևորեք ու կհասնեք ձեր ուզածին: Հավանական են աշխատանքի ու բիզնեսի հետ կապված հետաքրքիր առաջարկներ: Նշանի որոշ ներկայացուցիչներ կհասկանան՝ ինչ է պետք անել եկամուտները մեծացնելու, մասնագիտական աճի հասնելու համար:

Օրվա երկրորդ կեսը լավ նորություններ է խոստանում: Դրանք կարող են վերաբերել ձեզ անձամբ, կամ ձեր մտերիմներից մեկին: Կարող եք քննարկել ապագայի ծրագրերը. ամենայն հավանականությամբ կգտնեք դրանք մոտ ժամանակներս կյանքի կոչելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկիզբը բարենպաստ է: Այդ հատվածը հարմար է և՛ նոր գործեր սկսելու, և՛ հներն ավարտին հասցնելու համար: Դուք արագ գլխավորը կզատեք երկրորդականից, մանրուքների պատճառով չեք անհանգստանա ու ժամանակն անկարևոր բաների վրա չեք վատնի:

Ավելի ուշ բարդ շրջան կգա: Հնարավոր են տարաձայնություններ շրջապատողների հետ: Երբեմն վեճեր կառաջանան, որոնց իրական պատճառը միանգամից գտնել չի ստացվի: Աշխատեք չխաբել ինքներդ ձեզ: Երբ գլուխ հանեք ձեր զգացմունքներից, պարզ կդառնա, թե ինչու եք վարվում այս և ոչ թե այլ կերպ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա առաջին կեսը բավական անհանգիստ կլինի: Գործեր սովորականից շատ կլինեն, բացի այդ, շրջապատողները հաճախ կշեղեն դրանցից, անտեղի խորհուրդներ կտան: Դատարկ բաների պատճառով թեժ վեճեր կլինեն, որոնց վերջ տալ միանգամից չի ստացվի: Աշխատեք հույզերին չտրվել. ցավալի կլինի դրանց պատճառով ավելորդ բաներ ասելը:

Օրվա երկրորդ կեսը ավելի հաճելի կանցնի: Այն հնարավորություն կտա կենտրոնանալ ձեզ հետաքրքրող գործերի վրա: Հավանական են լավ նորություններ: Դրանք կարող են վերաբերել ձեզ անձամբ կամ ձեր մտերիմներից մեկին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Լավ օր է նրանց համար, ովքեր պատրաստ են նոր բան սովորել: Չեն բացառվում վեճերը. օգտակար կլինի այն մարդկանց լսելը, որոնք չեն կիսում ձեր տեսակետը: Շատ բաների հանդեպ ձեր վերաբերմունքը կարող է փոխվել: Հնարավոր է՝ որոշումներ ընդունեք, որոնցից այսօր ձեզ կյանքում նոր փուլ կսկսվի:

Կարևոր կլինի գործերում կարգուկանոն հաստատելը: Աշխատեք ստանձնած ամեն բան ավարտին հասցնել: Դա թույլ կտա խուսափել ապագայի խնդիրներից: Օրվա երկրորդ կեսին հավանական են ոչ մեծ տարաձայնություններ: Դրանք հաճախ կապված կլինեն կենցաղային հարցերի հետ: Մի համառեք. լավ է ոչ մեծ զիջումների գնաք, քան փչացնեք ձեր ու շրջապատողների հարաբերությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Թեթև, բարենպաստ օր է: Շատ բան լավ կստացվի: Հաճախ հաջողակ կլինեք, բայց բանը միայն դա չէ. փորձն ու ինտուիցիան ճիշտ լուծումներ կհուշեն, դուք համառ կլինեք ու սկսածն ավարտին կհասցնեք: Հավանական են դրական փոփոխություններ մասնագիտական ոլորտում: Հնարավորություն կունենաք սովորել այն, ինչ շուտով պետք կգա. բաց մի թողեք ձեր շանսը:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի: Ընկերների հետ հանդիպումը կբարձրացնի ձեր տրամադրությունը, իսկ սիրային ժամադրությունը չի հիասթափեցնի: Դուք հրաշալի կհասկանաք շրջապատողներին, նրանք էլ կաշխատեն ձեզ ուրախացնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկիզբը վառ ու հագեցած կլինի: Այն հետաքրքիր գործերով լի կլինի, նաև գաղափարներով, որոնք կուզենաք անհապաղ կյանքի կոչել, ոգեշնչող իրադարձություններով, մարդկանց հետ հանդիպումներով, որոնք կկարողանան վայրկենապես բարձրացնել ձեր տրամադրությունը:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կնվազի, բայց դուք կպահպանեք կենսուրախությունն ու լավատեսությունը: Կհաջողվի գլուխ հանել բարդ գործերից, լուծել կարևոր հարցերը, ոչինչ աչքաթող չանել ու չխառնել: Արժե նկատի ունենալ, որ ձեր ուժերն անսահմանափակ չեն: Հանգիստն էլ ձեզ չի խանգարի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular