ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարիք չկա առաջինը նետվել մի դաշտ, որտեղ շատ գերտերությունների շահեր են բախվում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Սոցիալական ցանցում տեղեկություններ են շրջանառվում, որ Հայաստանը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ձեռքբերման համաձայնագիր է ստորագրել: Նշվում է նաև, որ առաջին չափաբաժինը Հայաստան կմատակարարվի 2021թվականին:
 
Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը չէր հերքել այդ մտադրության մասին: Ավելին, նշել էր, որ եթե հաջողվի այն ձեռք բերել, ապա դա կհամարվի հաջողված գործարք, քանի որ շատ երկրներ կան, որ պատրաստ են կանխիկ գումարով բավական մեծ չափաքանակ գնել, ինչի պատճառով հնարավոր է փոքր պետություններին անգամ բաժին չհասնի պատվաստանյութը:
 
Այն, որ COVID-19 կոչվող վիրուսի թեմայով դեռ շատ ջրեր կհոսեն, հստակ է, բայց որ Հայաստանի Առողջապահության նախարարությունը այդքան ջանք կարող էր գործադրել COVAX FACILTY-ի հիմնադրամի հետ համաձայնագիր ստորագրելու և COVID-19-ի դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակից ձեռքբերելու համար, տարակուսելի է։ Տարածված տեղեկության համաձայն նախատեսվում է գնել շուրջ 600 հազար դեղաչափ՝ ռիսկի խմբերում գտնվող շուրջ 300 հազար անձի համար` յուրաքանչյուրի հաշվով երկու դեղաչափ հաշվարկով։ Ըստ նախնական տվյալների պատվաստանյութի ձեռքբերման ընդհանուր արժեքը մոտավորապես կկազմի 6 միլիոն 330 հազար ԱՄՆ դոլար: Մեկ դեղաչափի միջինացված արժեքը` 10.55 ԱՄՆ դոլար է, որը նաև կարող է նաև բանակցությունների արդյունքում նվազել։
 
Նախատեսվում է այն ստանալ 2021 թվականին, երբ արդեն ավարտված կլինեն անվտանգ և արդյունավետ պատվաստանյութերի լիցենզավորման ու կիրառման թույլտվությունները: Որ այն կարժանանա տխրահռչակ գարդասիլի ճակատագրին՝ միանշանակ է: Բայց, հասկանալի չէ, թե ինչու են Հայաստանի իշխանությունները շարունակում գերազանցիկ հոկտեմբերիկի նման առաջ նետվել մի դաշտ, որից ավելի շատ պետք էր ձեռնպահ մնալ, քանի որ թե՛ COVID-19-ի, թե՛ առավել ևս, դրա դեմ պատվաստվելու համար հապճեպ պայմաններում արտադրվող պատվաստանյութի շարժառիթների բացահայտման մեծ կարիք կա: Հարցն ավելի է սրվում, երբ գնալով ավելանում են գերմանացի, ամերիկացի, բրիտանացի շատ բժիշկների ուսումնասիրությունների արդյունքները, որոնք սկսել են խոսել այն մասին, որ մարդիկ ոչ թե վիրուսի պատճառով են մահացել, այլ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից տրամադրած սխալ ցուցումների:
 
Այսինքն, դեռ բազում ստվերային հարցեր կան, որոնք պետք է պարզաբանվեն և այս ֆոնին, ամենևին էլ կարիք չկա առաջինը նետվել մի դաշտ, որտեղ առաջիկայում շատ գերտերությունների շահեր են բախվելու:
 
Արմինե Գրիգորյան
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular