ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան դուրս է գալիս կանխատեսելիության սահմանից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1or.am կայքի զրուցակիցը թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանն է։

- Պարոն Իսպիրյան, Թուրքիայի նախագահ Էրդողանը ՄԱԿ-ում ունեցած իր ելույթում, ինչպես նաև իր երկրի նախարարների հետ հանդիպմանը քննադատել է Հայաստանին՝ մեղադրելով Հարավային Կովկասում խաղաղության և կայունության համար ամենամեծ խոչընդոտը լինելու մեջ, նաև նշել է, որ Ղարաբաղի խնդիրը վայրկյան առաջ պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, ՄԱԿ-ի ու ԵԱՀԿ որոշումներին համապատասխան: Ինչպե՞ս եք գնահատում այս ելույթները, ինչո՞ւ է Թուրքիայի թիրախում հայտնվել Հայաստանը:

— Դա շատ գլոբալ հարց է, այսինքն կախված է տարածաշրջանում  վերջին շրջանի Թուրքիայի քաղաքականության փոփոխություններից։ Արդեն 2 տարի է Թուրքիան հարևան պետությունների, գերտերությունների և իր դաշնակիցների հետ փոխել է իր քաղաքականությունը բացասական իմաստով։ Թուրքիան արդեն դուրս է եկել իր դաշնակիցների և գերտերությունների վերահսկողության սահմաններից։ Դուրս է արդեն կանխատեսելիության սահմաններից, և այս պարագայում սպասելի էր նաև Հայաստանի նկատմամբ Թուրքիայի մինչ այս կիսաթշնամական, կիսալոյալ վիճակից։ Այսինքն, եթե մինչ այս Թուրքիան խուսափում էր Հայաստանի իշխանություններին Հայաստանի մասին շատ կոպիտ արտահայտվելուց, սպառնալուց ապա հիմա՝ հուլիսյան ադրբեջանական սադրանքներից հետո Թուրքիան անցել է բացահայտ Հայաստանին սպառնալու, Հայաստանի իշխանություններին վիրավորելու քաղաքականությանը։ Թուրքիայի իշխանությունները երկու խնդիր ունեն իրենց արտաքին քաղաքականության մեջ։ Քանի որ ՆԱՏՕ-ի անդամ իր դաշնակից պետությունների՝ Հունաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Գերմանիաի հետ ձախողված են հարաբերությունները՝  Թուրքիան փորձում է ինքնահաստատվել այլ ուղղությամբ ՝ Արաբական երկրների, որոնց հետ դեռևս որևէ խնդիր չունի։ Եվ Թուրքիան փորձում է հայ-ադրբեջանական լարված հարաբերությունների շնորհիվ միավորներ հավաքել և փորձում է բարձրացնել իր ազդեցությունը և հեղինակությունը Ադրբեջանում, և Ադրբեջանին որոշ չափով հեռացնել Ռուսաստանի ազդեցությունից։ Սրանք ևս իրենց հերթին ունեն տարբեր պատճառներ։  Ինչո՞ւ է Թուրքիան ուզում Ադրբեջանին հեռացնել Ռուսաստանի ազդեցությունից, որովհետև Թուրքիան փորձում է Կովկասում մեծացնել իր ազդեցությունը և Ադրբեջանի ֆինանսական ռեսուրսները ուղղել դեպի թուրքական ռազմաարդյունաբերություն, այլ ոչ թե ռուսական, ուկրաինական, իսրաելական՝ փորձելով համոզել  Ադրբեջանին օգտվել թուրքական  ռազմական արտադրանքներից։ Չմոռանանք, որ Թուրքիան կախում ունի նաև Ադրբեջանից էներգակիրներից։ Այս քայլով Թուրքիան նաև փորձում է լուծել ներքին քաղաքական հարց, քանի որ գիտենք, որ Թուրքիայում իշխանությունները շուրջ խնդիրներ ունեն և ձախողելով Թուրքիայի տնտեսությունը, և մի շարք այլ լուրջ խնդիրներ փորձում են այս ձևով փոխհատուցել թուրք հասարակությանը։ Քանի որ սա փորձված միջոց է, և թուրքական կառավարությունը ռազմատենչ հայտարարություններով և այլ երկրների հետ հարաբերությունները սրելով բազմիցս անգամ ցույց է տվել, որ թուրք հասարակությունը սկսել է մոռանալ առօրյա խնդիրները և համախմբվել է իշխանության շուրջ։ Իսկ Հայաստանի հետ կապված, ինչպես արդեն նշեցի, նախկինում Թուրքիան խուսափում էր Հայաստանին բարձրաձայն վիրավորելուց, քանի որ աշխարհում դա կունենար խիստ հակազդեցություն՝ կապված ցեղասպանության հետ, դրանից հետո  տարիներ շարունակ շրջափակման հետ։ Եվ ներկա պահին Թուրքիայի դաշնակիցների միջև սառնությունը, տարածաշրջանում գերտերությունների պասիվությունը  Թուրքիայի համար առիթ հանդիսացան, որ գնա նման քայլերի և, ինչպես տեսնում ենք, Թուրքիան չսխալվեց և թե՛ գերտերությունները, թե՛ իրենց դաշնակիցները, և թե՛ մեր դաշնակիցները  ուղղակի անտեսում են Թուրքիայի այդ քայլերը։ Եվ այս պարագայում դա անհանգստացնող է։ Թուրքիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից ուղղակի բարբաջեց ինչ-որ բաներ, Հայաստանին մեղադրելով  տարածաշրջանում խաղաղության արգելքի, երբ առաջին արգելքը հենց Թուրքիան է՝ Հայաստանին շրջափակելով և Հայաստանին էներգետիկ  ծրագրերից դուրս թողնելով, Արցախյան հարցում Ադրբեջանին միակողմանի աջակցելով և Հայաստանի դեմ հարձակման հրահրելով և այս ամենի համար Թուրքիան համարժեք պատասան չի ստանում։

-Կարելի է ասել, որ տարածաշրջանում Թուրքիան դառնում է գերվտանգավո՞ր:

— Այո՛, եթե նախկինում  Թուրքիան վտանգավոր էր, և Թուրքիան միշտ վտանգավոր է եղել, ապա հիմա ավելի վտանգավոր է, և իր հայտարարությունները ավելի անհանգստացնող են։ Թուրքիան դուրս է գալիս կանխատեսելիության սահմաններից ոչ միայն Հայաստանի նկատմամբ այլ ամբողջ տարածաշրջանում։ Թուրքիան ի դեմս իշխանությունների, Էրդողանի, արդեն անկանխատեսելիության համբավ է ձեռք բերում։ Կարող ենք նշել այն պետությունները, որոնց համար Թուրքիան խնդիր է՝ սկսած Իսրայելից, Իրաքից, Սիրիայից, Հունաստանից, Կիպրոսից, Եգիպտոսից, որի հետ Թուրքիան Միջերկրական ծովով հարևան է, և այս մակարդակով արդեն կան լուրջ մտահոգություններ։ Չմոռանանք նաև արաբական աշխարհում կարևոր դերակատարում ունեցող ԱՄԷ-ին, որոնք նույնպես Թուրքիային համարում են վտանգավոր իշխանություն ունեցող պետություն և ի տարբերություն որոշ երկրների նրանք պայքարում են նաև  այդ վտանգի դեմ։

Սոնա Գիշյան

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular