ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վաշինգտոնում Արսեն Խառատյանը կապի մեջ է եղել Ադրբեջանի դեսպանի հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանական մերձիշխանական լրատվամիջոցներից մեկն օրերս «գաղտնազերծել» էր ՀՀ-ի և Ադրբեջանի  ղեկավարների միջև գաղտնի բանակցությունների դրվագներից մեկը: Մասնավորապես, նշվում էր գաղտնի բանակցությունների մասին Ալիևի և Փաշինյանի էմիսարների (գործակալ՝ գաղտնի քաղաքական հանձնարարությամբ այլ երկիր ուղարկված անձ) միջև: Հայաստանի բանագնացի դերում, ըստ լրատվամիջոցի, Վրաստանում գործող «Ալիք մեդիա» հարթակի հիմնադիր, գլխավոր խմբագիր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանն է եղել, սակայն Ադրբեջանի էմիսարի անունը նշված չէր:

Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում փորձեց հերքել գաղտնի բանակցություններին իր մասնակցության մեղադրանքները:

«Ալիևի անձնական օգտագործման հաքքինազ-ը հերթական սուտ ու կեղծ տեքստն է հրապարակել, այս անգամ մտացածին պատումներ ներկայացնելով իմ անվան շահարկմամբ: Այսպես` իբր ես, 2018-ին գաղտնի բանակցություններ եմ վարել ադրբեջանցիների հետ: Անիմաստ եմ համարում իշխանությունն ամեն գնով փրկել փորձող Ալիևի խամաճիկային մեդիաներին արձագանքելը, սակայն ներհայաստանյան տիրույթում հնարավոր շահարկումներից խուսափելու համար հստակեցնեմ. ՀՀ Վարչապետի խորհրդական աշխատելու կարճ ժամանակահատվածում, ես որևէ ադրբեջանցի պաշտոնյայի հետ, որևէ հարց չեմ քննարկել: Թե ինչու են ադրբեջանցիներն այս փուլում այսպիսի կեղծ տեքստ հրապարակում` պետք է իրենցից պարզել: Միայն կարող եմ ենթադրել, որ հուլիսյան հաղթական օպերացիայից և դրան հաջորդած ԱլՋազիրայի հայտնի հարցազրույցի ընթացքում «ծեծ ուտելուց» հետո, Ալիևի որոշ պաշտոնյաներ դեռևս ուշքի չեն եկել, որոնց խորհուրդ կտամ սառը ցնցուղ ընդունել, վալերյանկայի զապաս հավաքել ու սրտի վախով սպասել այն օրվան, երբ ժողովրդավարական փոփոխությունները կծեծեն իրենց դռները: Ի դեպ այդ օրը շատ հեռու չէ…»,- գրել էր նա:

Ընդ որում, Արսեն Խառատյանն իր հերքման տեքստում պաշտոնավարման ժամանակաշրջանի մասին էր խոսում, մինչդեռ ադրբեջանական այդ հրապարակման մեջ նշվում էր, որ էմիսարությունը եղել է նրա պաշտոնանկությունից հետո:

168.amի աղբյուրների տեղեկացմամբ, սակայն, Արսեն Խառատյանը Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանի հետ է կապի մեջ եղել, որպեսզի ոչ ֆորմալ հանդիպում ունենա ադրբեջանցիների հետ: Ըստ նույն աղբյուրի՝ իրենք վաղուց ծանոթ են եղել:  2019թ. հունվարին Արսեն Խառատյանը զբաղեցրած պաշտոնից դուրս գալուց հետո շարունակել է պաշտոնապես հանդես գալ՝ որպես ՀՀ կառավարության կոնսուլտանտ, ու այդ պաշտոնով ելույթ է ունեցել Վաշինգտոնի «Քարնեգի» կենտրոնում` ՀՀ դեսպանի ներկայությամբ:

Բացի դա, այդ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ ԵՄ ու ԱՄՆ միջնորդությամբ պետք է ոչ պաշտոնական խողովակով աշխատեն Հայաստանն ու Ադրբեջանը: Այսինքն՝ ռուսական կողմին պետք է  դուրս մղել այդ գործընթացից: Դա նույնն է, ինչ ադրբեջանական մամուլն ըստ էության գրել է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular