ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում անսպասելի տաք աշուն է. ի՞նչ պետք է անեն ճնշման խնդիր ունեցողները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մենք բնականաբար մեծ կախվածության մեջ են եղանակային փոփոխություններից, և այս հարցը լրջագույն կերպով բարձրացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դեռևս 2012 թվականին` թեման քննարկելով համաշխարհային մետեորոլոգիական կոմիտեի հետ, թե որքանով կարող է կլիմայական դրսևորումներն ազդել հանրային առողջության վրա։

«Եթե նայենք կոնկրետ Հայաստանին առնչվող վերջին երեք տարիների դինամիկային, ապա պետք է արձանագրենք, որ ունենում ենք մեղմ ամառներ և շատ ավելի փափուկ ձմեռներ, իսկ 2017 թվականի ձմռանը հիմնականում ձյուն էլ չունեցանք։ Մեզ մոտ էլ եղանակային պայմանները զգալիորեն փոխվել են, ինչն ազդեցություն է թողել նաև ցիկլային ընթացքների վրա, հետևաբար նոր եղանակային պայմաններին ադապտացվելը լուրջ մարտահրավեր է բոլորիս առողջությանը»,– Sputnik Արմենիային ասաց բժիշկ–թերապևտ Կարինե Ստեփանյանը։

Նա առանձնացրեց հանրային չորս խմբեր, որոնց վրա ավելի շատ են ներգործում կլիմայական փոփոխությունները, դրանք խրոնիկ հիվանդներն են, հղի կանայք, երեխաները և տարեց մարդիկ, հետևաբար նրանք դիտարկվում են որպես թիրախային խմբեր։

«Բոլոր օրգան համակարգերն այս կամ այն կերպ կլիմայական տեղաշարժերին արձագանքում են, սակայն անմիջական կերպով փոփոխությունները զգում ենք նախևառաջ սրտանոթային համակարգի միջոցով, շնչառության շնորհիվ, և այդ համակարգի աշխատանքից է կախված նյարդային համակարգի բնականոն գործունեությունը։ Եղանակային փոփոխությունները կարող են հանգեցնել ճնշման տատանումների»,– ասաց բժիշկ–թերապևտը։

Նրա խոսքով` շոկոլադը, սնունդը սովորաբար չի ազդում ճնշման բարձրանալու վրա, թեև շատ արագ անցնում է արյան մեջ, հասնում գլխուղեղին։ Ըստ նրա` ճնշումը սովորաբար իջնում է այն ժամանակ, երբ ուղեղը ստանում է վատ սնուցում, քանի որ ուղեղի աշխատանքին բաժին է ընկնում սննդի 20-30 տոկոսը։

«Զարկերակային հիպերտոնիայով տառապում է ազգաբնակչության 50 տոկոսը, նրանց կեսն է, որ ստանում է բուժում, բայց այնպես չէ, որ բուժվողներն էլ ունենում են լիարժեք թիրախային թվեր, ուստի եղանակային փոփոխությունների ժամանակ խորհուրդ է տրվում հստակ ունենալ և ընդունել դեղաչափերը, իսկ անհրաժեշտության դեպքում բժիշկների ցուցումով վերանայել դոզայի չափերը»,– նշում է բժիշկ–թերապևտը։

Ստեփանյանի կարծիքով`ճնշման տատանումները կարող են հանգեցնել երկու լրջագույն հետևանքների` ինստուլտի կամ ինֆարկտի, հետևաբար շատ բարդություններից խուսափելու համար կարևոր է հիպերտոնիան պահել շարունակական հսկողության ներքո` պարբերաբար դիմելով բժշկի, առավել ևս, որ բժշկագիտության մեջ հիպերտոնիան համարվում է կառավարելի հիվանդություն։

Ըստ նրա` մենք, ցավոք սրտի, ունենք սրտանոթային իշեմիկ հիվանդությունների երիտասարդացում, ինչը մեր ապրելակերպի պրոդուկտն է, տղաների 60 տոկոսից ավելին ուղղակի ծխախոտամոլ է, հիվանդություններին նպաստում է նաև ավելորդ քաշը, ընդ որում` կանայք ավելի հետևողական են քաշը կառավարելու հարցում, քան տղամարդիկ, որոնց մոտ ուղղակի բարձիթողի վիճակ է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular