ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տնտեսական անմխիթար վիճակն անխուսափելի է

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ինչպես նախորդ երկու ամիսներին՝ օգոստոսին նույնպես շարունակվել է բյուջեի հարկային եկամուտների նվազումը։ ՊԵԿ-ի հրապարակման համաձայն, օգոտոսին հավաքվել է մոտ 97 մլրդ դրամի հարկային եկամուտներ, իսկ հունվար-օգոստոս ամիսներին՝ 887 մլրդ դրամ։ Հասկանալու համար, թե ինչ թավագլոր անկման հետ գործ ունենք, դիտարկենք անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները։

Անցյալ տարվա օգոստոսին հավաքված հարկային եկամուտները կազմել էին 105 մլրդ դրամ, իսկ հունվար-օգոստոսին՝ 937 մլրդ դրամ։ Այսինքն, այս տարվա օգոստոսին պակաս է հավաքվել շուրջ 8 մլրդ դրամ, իսկ հունվար-օգոստոսին՝ շուրջ 50 մլրդ դրամ։ Եթե հաշվի առնենք, որ սովորաբար յուրաքանչյուր հաջորդ տարի ծրագրվում են բյուջեի ավելի բարձր եկամուտներ քան նախորդ տարում, ապա այս տարվա բյուջեի հարկային եկամուտների նվազումը խոսում է կառավարության ձախողման մասին։ Ըստ էության՝ տարեկան պլանով հարկային եկամուտները պետք է կազմեին 1 տրլն 602 մլրդ դրամ, իսկ առաջին կիսամյակում՝ մոտ 770 մլրդ դրամ։ Սակայն վերջին թվի համեմատ, առաջին կիսամյակում պակաս է ստացվել 90 մլրդ դրամով՝ 680 մլրդ դրամ, իսկ հուլիս-օգոստոս ամսիներին եկամուտների հավաքման ցուցանիշը շարունակել է վատթարանալ։ Բյուջեի եկամուտների ճշտված պլանով, տարեկան հարկային եկամուտները նվազեցվել են և պետք է կազմեն 1 տրլն 447 մլրդ դրամ, իսկ առաջին կիսամյակում՝ 688 մլրդ դրամ։ Սակայն, ինչպես արդեն նշեցինք, տարվա առաջին կիսամյակում հավաքվել է մոտ 680 մլրդ դրամ։ Այսինքն, ճշտված՝ էապես նվազեցված պլանով նախատեսված հարկային եկամուտները կառավարությունն այս պահի դրությամբ չի կարողանում հավաքել։

Ի՞նչ է անում այս կացության մեջ Նիկոլ Փաշինյանը։ ՀԴՄ կտրոն «խփելու» ռեպրեսիվ մեքենան է գործարկում փոքր բիզնեսի նկատմամբ, այդպիսով հույս ունենալով և՛ պետական բյուջեն լցնել, և՛ տնտեսությունը զարգացնել։ Տնտեսության մասին նրա ունեցած պատկերացումները սահմանափակվում են այսքանով։ Նիկոլ Փաշինյանին ոչ ոք չի ասում, որ ՀԴՄ կտրոնով տնտեսություն չեն զարգացնում, իսկ ճգնաժամային վիճակում, երբ բիզնեսի շրջանառությունը նվազում է՝ առավել ևս դա սխալ է անել։ Արդյունքում, տեղի է ունենում այն, ինչ պետք է տեղի ունենա՝ տնտեսական անկումը շարունակվում է, բյուջեի եկամուտները՝ նվազում։

Այսպիսով, ճշտված՝ նվազեցված հարկային եկամուտների պլանը կատարելու համար տարվա վերջին չորս ամիսներին անհրաժեշտ կլինի հավաքել մոտ 560 մլրդ դրամ կամ միջին ամսական՝ մոտ 140 մլրդ դրամ։ Մինչդեռ, վերջին չորս՝ մայիս-օգոստոս ամիսներին միջին ամսական հավաքված գումարը կազմել է մոտ 96 մլրդ դրամ։ Ներկայիս տեմպի պարագայում, ճշտված՝ նվազեցված պլանով տարեկան հարկային եկամուտները կառավարությունը չի կարողանալու հավաքել, և դրանք առնվազն 30-40 մլրդ դրամով պակաս կլինեն նախատեսվածից։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular