Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի հավակնորդները 4-ն են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը տեղեկացրել է, որ այսօր կայացել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով ստեղծված հանձնաժողովի առաջին նիստը։
Նրանք քննարկել են13 թեկնածուի կողմից ներկայացրած ծրագրերը, և որոշում են կայացրել նրանցից չորսին հրավիրել հանձնաժողովի հաջորդ նիստին՝ հարցազրույցի։
Այդ թեկնածուները՝Հովհաննես Թովմասյանը, Հովհաննես Մովսիսյանը, Արմեն Սարգսյանը և Ռուդիկ Տեր–Գալստյանն են: