ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախորդ տարվա համեմատ այս տարի 100 մլն դոլարի հարկ քիչ է հավաքվել.Կառլեն Խաչատրյան

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

1or.am  կայքի  զրուցակիցը տնտեսագետ Կառլեն Խաչատրյանն է։

- Պարոն Խաչատրյան կենտրոնական բանկի նախագահը վերջերս խոսեց այն մասին, որ եթե այսպես շարունակվի, բանկային համակարգում կարող են խնդիրներ ծագել, մասնավորապես` վարկերի հետ կապված։ Ի՞նչ խնդիրներ կան այս ոլորտում։

—  Հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ երկրի ներկայիս տնտեսական իրավիճակով պայմանավորված  մարդկանց կենսամակարդակը կտրուկ նվազել է, և  վարկերի սպասարկման լուրջ խնդիր կա։ Ընդ որում այս խնդիրը հավասարապես վերաբերվում է ինչպես  ֆիզիկական այնպես էլ իրավաբանական անձանց։ 

Պաշտոնական վիճակագրության համաձայն, մեր երկրում մոտավորապես  8 մլրդ դոլարի վարկ է տրամադրվել, որի 25 %-ը սպառողական վարկեր են։  Այսինքն՝ վարկեր, որոնք ֆիզիկական անձիք վերցրել են իրենց ընթացիկ սպառողական խնդիրները՝ սնվելու, հագնվելու, կրթվելու և այլն, լուծելու համար։ Ու հիմա, համավարակով պայմանավորված, մարդկանց եկամուտների քանակը նվազել է: Շատերը զրկվել են աշխատանքից, եկամուտի աղբյուրից,  արտագնա աշխատանքի հնարավորություն չկա, հետևաբար դրսից եկող տրանսֆերների ծավալը  ևս նվազել է:

Ստացվում է, որ վարկերը սպասարկելու լրջագույն խնդրի առջև ենք կանգնել, իսկ եթե վարկառուները չեն կարողանում սպասարկել վարկերը, բնականաբար, վարկային համակարգում խնդիրներ են առաջանում, քանի որ ֆինանսաբանկային հատվածը հենց այդ ֆինանսական միջոցների ներգրավման ու դրանք, որպես վարկ, կամ՝ այլ փոխառու միջոց տրամադրելու ցիկլի միջոցով ձևավորվող շահույթի հիման վրա են գոյատևում։

- Այս պայմաններում հարկերի հավաքագրման առումով ի՞նչ խնդիրներ կարող են լինել Հայաստանում։

— Հարկերի հավաքագրման մասով արդեն կան նախնական տվյալները: Առաջին 7 ամիսների համար, մոտավորապես, 100 մլն դոլարի  հարկ քիչ է հավաքվել այս տարի՝ նախորդ տարվա համեմատ։ Բնականաբար, սա մտահոգիչ ցուցանիշ է, և այս տեմպերը շարունակվելու պարագայում մենք մոտավորապես մինչև 15 % հարկային եկամուտների թերհավաքագրում կունենանք, ինչը պետական բյուջեի համար հավելյալ խնդիրներ կառաջացնի։

 

Սոնա Գիշյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular