ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թվերն աճում են իրակա՞ն, թե՞ արհեստական

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ցավալի է, բայց արդեն կայացած փաստ է այն իրողությունը, որ հարկադրված ենք դարձյալ բարձրաձայնել նոր տեսակի կորոնավիրուսի տարածման և համաճարակային իրավիճակի գնահատման թեմայի մասին։

Ինչպես ցույց է տալիս ուսումնասիրությունը կորոնավիրուսի հաստատված դեպքերի ամենամեծ թիվը ունեցել ենք հուլիսի 6-ին։ Դրանից հետո իրավիճակը տևական ժամանակ կայուն էր, թվերն աստիճանաբար նվազում էին, արդեն կամա-կամաց վերադառնում էինք կյանքի բնակոնոն ընթացքին, փողոցներում այլևս ամեն քայլափոխի չէինք լսում բարձրախոսներով հնչող հայտարարությունները հակահամաճարակային կանոնները պահպանելու մասին, բայց, միաժամանակ, շարունակում էինք տուգանվել։

Այսինքն՝ մեզ ամենաշատ անհանգստացնող հարցը ոչ թե համավարակի տարածումն էր, այլ դիմակ չկրելու համար կոշտ վարչարարությունը։ Այս պայմանական կայունությունը շարունակվեց մինչև սեպտեմբերի 11-ը։ Սեպտեմբերի 11-ից հետո կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը սկսեց դարձյալ աճել։

Մասնագետներն ասում են՝ իրենց համար անսպասելի չէր, ակնհայտ էր, որ իրավիճակի կայունությունը ասենք այսպես՝ ժամանակավոր հրադադար էր միայն, և՝ ընդամենը։ Ի դեպ, իրավիճակի փոփոխություն միայն Հայաստանում չէ, որ գրանցվել է: Եվրոպական մի շարք երկրներում համավարակի երկրորդ, ավելի մեծ ալիք է մեկնարկել։

Նախօրեին Կառավարության նիստում, անդրադառնալով ստեղծված իրավիճակին, Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ պետք է ապրենք կորոնավիրուսի հետ զուգահեռ և այստեղ շատ բան կախված է յուրաքանչյուրիս անհատական պատասխանատվությունից։

Միաժամանակ, տեսչական մարմիններն ու ոստիկանությունը պետք է ուժեղացնեն հսկողությունը հակահամաճարակային կանոնների պահպանման ուղղությամբ։ Մասնագետները, չհերքելով ու հաստատելով նրա ասածը, միաժամանակ նկատում են, որ ավելի շատ խոսվում է այն մասին, թե ինչ պիտի անենք մենք քաղաքացիներս, ավելի քիչ է խոսվում այն մասին, թե ինչ պիտի անեն կառավարությունն ու լիազոր մարմինը, տուգանելուց առաջ, հետո և ընթացքում։

Այն է՝ թեստավորում, հիվանդների բուժում, կոնտակտավորների հայտնաբերում և մեկուսացում։ Ըստ էության՝ համաճարակային իրավիճակի փոփոխությունը, չի բացառվում, որ բերի նոր սահմանափակումների, այդ թվում՝ մարդաշատ միջոցառումների ու հանրահավաքների արգելման։ Սա արդեն պատրաստի ու «տաք ճաշ է» ընդդիմության քաղաքական «ճաշացանկում»։

Արդեն իսկ հնչում են հայտարարություններ, թե այդ ինչպես եղավ, որ թվերը սկսեցին աճել այն պահին, երբ ընդդիմությունը հայտարարեց հանրահավաքի մասին։

 

Անդրանիկ Կիրակոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular