ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանության հերթական փակուղին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օրերս հայտնի դարձավ, որ Ռուսաստանը սեպտեմբերի 21-ից վերսկսում է թռիչքները ԵԱՏՄ անդամ երկրներ՝ Բելառուս, Ղազախստան և Ղրղզստան։ ԵԱՏՄ երկրներից միայն Հայաստանն է, որի հետ ՌԴ-ն դեռևս սահմանները չի բացում։

Ի դեպ՝ սեպտեմբերի սկզբին մեր ԱԳՆ խոսնակը հայտարարել էր, որ Հայաստանի կառավարությունը շարունակում է Ռուսաստանի հետ աշխատանքներ տանել կանոնավոր ավիափոխադրումները վերսկսելու, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքը վերացնելու կամ չեղարկելու ուղղությամբ։ Սակայն, ստացվում է, որ այդ բանակցություններն այդպես էլ արդյունք չեն տվել։

ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր հերթին ասել էր, թե նման հարցերը, բնականաբար, քննարկվում են և՛ երկկողմ մակարդակում, և՛ ԵԱՏՄ շրջանակներում, սակայն, վերջնարդյունքում որոշիչը՝ համաճարակային իրավիճակն է։

Չնայած դեսպանի նմանօրինակ պարզաբանմանը, ավելի արժանահավատ են թվում պնդումներն այն մասին, որ ՌԴ այս որոշումը ավելի շատ ու ավելի շուտ քաղաքական է, քան առողջապահական, որի պատճառով մարդիկ այնպիսի ծայրահեղ վիճակի մեջ են հայտնվել, որ արդեն անցել են անժամկետ հացադուլի։

Կարծիքները տարբեր են, բայց հիմնականում երկու պատճառ է նշվում՝ քաղաքական դրդապատճառներով ՌԴ-ն պատժում է ՀՀ իշխանություններին, և երկրորդ՝ սա զուտ պանդեմիայի հետ է կապված, քանի որ Հայաստանում բարձր են վարակվածության ու մահացության ցուցանիշները։

Հավելենք նաև, որ ռուսական մերձկառավարական մամուլում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ այն երկրները, որոնց քաղաքացիներին Ռուսաստանը ներս է թողնում, հետաքրքրված են ռուսական պատվաստանյութով և, անգամ, այդ ուղղությամբ բանակցություններ են վարում, իսկ Հայաստանի հետ այդպիսի քննարկում չկա։

Կարելի է ենթադրել, որ սա կարող է Հայաստանի հետ օդային հաղորդակցությունը փակ պահելու գործոններից մեկը լինել։ Մյուս գործոնը կարող է լինել այն, որ ՌԴ-ն օդային հաղորդակցության, ավելի ճիշտ՝ դրա սահմանափակման հարցն օգտագործում է որպես քաղաքական ճնշման գործիք՝ խթանելով հանրային դժգոհությունը ՀՀ կառավարության նկատմամբ։

Եթե հարցը քաղաքական է, ապա ինչո՞ւ է մեր ռազմավարական դաշնակիցը մեր հայրենակիցների հաշվին պատժում ՀՀ իշխանություններին։ Այդ ի՞նչ կարգի վատ պետք է գնահատվի ՌԴ-ի կողմից մեր իշխանությունների գործընկերային վարքագիծը, որ ՌԴ-ն պաշտոնական մակարդակով որոշում կայացնի պատժել իր երկրում ապրող ու աշխատող, ՌԴ-ն շենացնող ՀՀ քաղաքացիներին։

Ասել, թե՝ Հայաստանը սուվերեն պետություն է, վարում է իր սեփական քաղաքականությունն ու ամենևին պարտավոր չէ իր քայլերը համաձայնեցնել այլ երկրի հետ, անգամ ռազմավարական դաշնակցի՝ շատ հայրենասիրական է հնչում։ Բայց, այդ դեպքում էլ պետք է կարողանաս քո երկրում ապրելու ու օրվա հաց վաստակելու պայման ստեղծես, որ մարդիկ մնան ու շենացնեն մեր երկիրը։

Եթե սահմանը փակ է առողջապահական տեսանկյունից, ապա սա նույնպես ՀՀ իշխանությունների սխալների արդյունք է։ Սկզբից խոսվում էր, որ մեզ մոտ հիվանդություն չկա, ու շարունակում էին ծաղրել համավարակը։ Հետագայում իշխանությունները հասկացան, որ համավարակի բարձր ցուցանիշներն իրենց շահերից են բխում, կարող են որոշակի սահմանափակումներ մտցնել երկրում ու այդ կառավարելի դիկտատուրայի պարագայում ամրացնել սեփական իշխանությունը։

Միջազգային կառույցներից համավարակի դեմ պայքարի համար ստացած ու մսխած գումարներն այս խնդրի ընդամենը կողմնակի շահութաբերության ազդեցությունն են ավելացրել, մինչդեռ, իրականում, խոսքը իշխանությունը պահելու ու վերարտադրվելու մասին է, ինչի գինը շատ մեծ է՝ փողոցից եկած ու փափուկ աթոռներին բազմածների համար։

 

Անդրանիկ Կիրակոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular