ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իրատես». Արյունաբանականի թեման չմարսած՝ Թորոսյանն օրերս մեկ այլ «բորշչ» հրամցրեց . Փաշինյանը նրա սխալներն է խմբագրում

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Իրատես» թերթը գրում է.

«Կառավարական կաբինետում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նման հատուկ ձիրք ու տաղանդ ունեցող դժվար թե գտնվի: Իրար հետեւից այնպիսի որոշումներ է ընդունում, որոնք հետո անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ստիպված լինում խմբագրել: Զարմանալին այն է, որ Փաշինյանը նախարարի որոշումների հետողորմյան անում է անտրտունջ, անխռով: Նոնսենս է՝ համաշխարհային մեծության արյունաբանին 2018-ի իշխանափոխությունից հետո Հայաստան հրավիրելն ու երկու տարի անց նրան ցտեսություն ասելը:

Թե ով է Սամվել Դանիելյանը, աշխարհը գիտի, թե ինչ ավանդ է ներդրել այս երկու տարվա ընթացքում, Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի հետ գեթ մեկ անգամ առնչված մարդիկ են փաստում: Իսկ թե ինչպես է առողջապահության նախարարի խելքին փչում Դանիելյանին էլեկտրոնային փոստով տեղեկացնել՝ աշխատանքից ազտված լինելու մասին, երեւի թե բրիտանացի գիտնականներին էլ չհաջողվի բացատրել: Դանիելյանի հետ նման կերպ վարվելու փաստը նույնիսկ իմքայլական պատգամավորների զայրույթն է շարժել:

«Ախր ո՞նց, էլի, ո՞նց կարող էր այդպես վարվել: Մենք, իհարկե, հարցը տվեցինք վարչապետին, ու բարեբախտաբար պատասխանը եղավ այն, որ Դանիելյանը վերականգնվեց իր աշխատանքում: Մեզ թիմի ներսում հիմա կարող են դավաճան համարել, բայց մենք մեր խղճի առաջ հանգիստ չէինք լինի, որ լռել ենք»,- «Իրատեսի» հետ զրույցում ասացին «Իմ քայլի» պատգամավորներից մի քանիսը:

Արյունաբանականի թեման չմարսած՝ Թորոսյանն օրերս մեկ այլ «բորշչ» հրամցրեց՝ այս անգամ համավարակի դեմ պայքարում ավանդ ներդրած եւ երախտիքի մեդալներ ստացած բուժաշխատողների ցանկում չներառելով Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցներին: Պարգեւատրվածների մեծամասնությունը «Մխիթար Հերացի» մեդալ է ստացել, միայն մեկ անձի՝ «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արտավազ Վրույրի Վանյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ է շնորհվել:

Իհարկե, փառք ու պատիվ բոլոր բուժաշխատողներին, որ զօրուգիշեր, առանց տրտնջալու եւ կորոնավիրուսից անկախ գլուխները կախ իրենց ծառայությունն են մատուցում բոլորիս, բայց մեդալի արժանացած բուժաշխատողների ցանկում առաջինը Նորքի ինֆեկցիոնի մասնագետները պետք է լինեին, որ համավարակի առաջին իսկ օրվանից պայքարել են յուրաքանչյուր մարդու կյանքի համար: Ինֆեկցիոնի բուժանձնակազմի՝ վարչապետին ուղղված բաց նամակից հետո Փաշինյանը նորից թեւերը փռել է Թորոսյանի վրա ու խմբագրել նրան՝ առողջապահական ոլորտի թվով 100 ներկայացուցիչների, այդ թվում՝ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի, վարչապետի անվանական շնորհակալագերի արժանանցնելով:

Ինչպես միշտ, այնպես էլ հիմա, նախարարը շարունակել ու շարունակելու է իրեն ոչ հաճո անձանց դեմ քեն պահելու քաղաքականությունը: Հետաքրքիր է, օրինակ, ի՞նչ արժանիքի համար է նա «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ շնորհել Արտավազ Վանյանին: Կա՞ այդ չափանիշը, հայտնի՞ է՝ ինչով է Վանյանը, որի ղեկավարած կառույցն անգամ մարզերում տիրող համաճարակային իրավիճակի մասին չի կարողանում ճշգրիտ ու համապարփակ տեղեկություններ տրամադրել, առավել մի քանի շաբաթ անընդմեջ ընտանիքի երես չտեսած, հանուն հիվանդի առողջության սեփական կյանքը վտանգած բժշկից:

Թե որտեղ է թաքնված շան գլուխը, պարզից էլ պարզ է՝ քանի դեռ նախարար Թորոսյանն առաջնորդվում է սեփական ամբիցիաներով, առողջապահության ոլորտում միշտ էլ նմանօրինակ անտրամաբանական որոշումներ են լինելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular