ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ է լեյկոզը և որոնք են այս հիվանդության մասին հուշող հիմնական ախտանշանները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լեյկոզը (լեյկեմիա, արյան քաղցկեղ), ինչպես և քաղցկեղի ցանկացած այլ տեսակ, շատ վտանգավոր հիվանդություն է, որը տարեկան հազարավոր մարդկանց մահվան պատճառ է դառնում։ Այս ախտաբանության զարգացման հիմնական պատճառը ոսկրածուծում արյան բջիջների ստեղծման գործընթացի խանգարումն է լինում։ Այս հիվանդության բարեհաջող բուժումը կախված է վաղ ախտորոշումից, սակայն խնդիրն այն է, որ շատ հաճախ մարդիկ չեն նկատում քաղցկեղի մասին հուշող ախտանշանները, ինչի հետևանքով այն հայտնաբերվում է չափազանց ուշ և բուժումը բավական արդյունավետ չի լինում։

Ինչպես գրում է Express պարբերականը, բրիտանական Leukemia Care բարեգործական կազմակերպության մասնագետները նշել են օրանիզմում տեղի ունեցող այն փոփոխությունները, որոնք կհուշեն լեյկոզի՝ արյան քաղցկեղի զարգացման մասին՝ օգնելով ժամանակին նկատել վտանգավոր խնդիրն ու միջոցներ ձեռնարկել դրա դեմ պայքարի համար։ 

Մասնագետների խոսքով՝ արյունաստեղծ հյուսվածքներում չարորակ ուռուցքների առաջացման մասին հուշող ախտանշանները սովորաբար պայմանավորված են լինում արյան նորմալ բջիջների բացակայությամբ։ Այս վտանգավոր հիվանդության մասին նախազգուշացնող ախտանշաններից մեկն է մաշկային որոշակի խնդիրների զարգացումը։

«Երբ ոսկրածուծը լցվում է լեյկոզային բջիջներով, այն կորցնում է մեծ քանակությամբ արյան առողջ բջիջներ արտադրելու ունակությունը, մինչդեռ օրգանիզմն ունի դրանց կարիքը։ Սա կարող է հանգեցնել պուրպուրայի առաջացման, որի դեպքում մարմնին խիտ և մանր մուգ կարմիր բծեր են առաջանում։ Բացի այդ, կարող են նաև առանց որևէ պատճառի ի հայտ գալ կապտուկներ, արյունազեղումներ կամ ցան», - նշում են մասնագետները։

Մաշկային դրսևորումներից բացի լեյկոզը կարող է նաև այլ ախտանշաններ ունենալ։ Օրինակ՝ այս հիվանդության մասին կարող են նախազգուշացնել քթային արյունահոսություններն ու հաճախակի արյունահոսող լնդերը, ինչը պայմանավորված է լինում հիվանդության զարգացման ֆոնին թրոմբոցիտների արտադրության գործընթացի փոփոխություններով։

Բժիշկների խոսքով՝ օրգանիզմում էրիթրոցիտների պակասի պատճառով այս հիվանդությանը կարող են դրսևորվել նաև անեմիային (սակավարյունություն) բնորոշ որոշ ախտանշաններով, որոնց շարքին են դասվում գունատությունը, հոգնածության զգացումը, հևոցն ու գլխապտույտը։

Այս վտանգավոր հիվանդության ախտանշանները չեն սահմանափակվում նշվածներով, ուստի հարկավոր է շատ զգոն լինել և չանտեսել նաև հիվանդության մյուս ախտանշանները։ Ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել այնպիսի խնդիրները, ինչպիսին են․

  • բարձր ջերմությունը,
  • գիշերային առատ քրտնարտադրությունը,
  • քաշի անբացատրելի կորուստը,
  • ավշային հանգույցների այտուցվածությունը,
  • որովայնի վերին ձախ կողմում պնդացած հատվածի առկայությունը, ինչը պայմանավորված է լինում փայծաղի մեծացմամբ,
  • ոսկրային հյուսվածքների ցավերն ու հոդացավերը,
  • տեսողական խանգարումները,
  • գլխացավերը։

Այս ախտանշանները ոչ միշտ են պայմանավորված լինում քաղցկեղով, ուստի դրանց առկայության դեպքում պետք չէ խուճապի մատնվել։ Նման խնդիրների դեպքում հարկավոր է անհապաղ դիմել մասնագետին ու բուժզննում անցնել հիվանդության առկայությունը հերքելու կամ հաստատելու համար։ Սա կօգնի անհրաժեշտության դեպքում ժամանակին միջոցներ ձեռնարկել ու կբարձրացնի բարեհաջող բուժման հավանականությունը։

Հարկ է հիշել, որ ցանկացած հիվանդություն վաղ փուլերում բուժելը շատ ավելի հեշտ է, քան հետագայում նաև դրա հետևանքով առաջացած բարդությունների դեմ պայքարելը։ Սա է պատճառը, որ մասնագետները հորդորում են պարբերաբար բուժզննում անցնել, զգոն լինել և չանտեսել օրգանիզմի տված հուշումները, ինչպես նաև ժամանակին դիմել բժշկին այս կամ այն ախտանշանի առկայության դեպքում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular