ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բնակարանների առք ու վաճառքը կրճատվում է, գները շարունակում են նվազել

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Բնակարանային շուկան Հայաստանում շարունակում է պասիվանալ։ Կրճատվում են՝ ինչպես գործարքները, այնպես էլ՝ նվազում են գները։ Պաշտոնական տվյալներով՝ այս տարվա օգոստոսին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների վաճառքը կրճատվել է ավելի քան 27 տոկոսով։ Մեկ ամսում վաճառվել է ընդհանուր առմամբ 1150 բնակարան, ինչը 439-ով պակաս է նախորդ տարվանից։

Տարբերությունը մեծ է, սակայն դա բնակարանային շուկայում տեղի ունեցող փոփոխությունների ամբողջական պատկերը չէ։ Գործարքները նվազել են նաև նախորդ ամսվա համեմատ, ինչը շատ ավելի վատ միտում է։

Օգոստոսին Հայաստանում ավելի քիչ բնակարան է վաճառվել, քան հուլիսին։ Գործարքները կրճատվել են գրեթե 7 տոկոսով։ Մի բան, ինչը նշանակում է, որ բնակարանային շուկայի պասիվացումը, որ մարտի կտրուկ կրճատումից հետո կարծես աստիճանաբար վերականգնվում էր, կանգ է առել։ Եվ ոչ միայն կանգ է առել, այլև պասիվացումը խորացել է։ Դա նկատելի է նաև նախորդ տարի իրականացված գործարքների համադրությամբ։ Եթե հուլիսին 2019թ. հուլիսի համեմատ գործարքները նվազել էին շուրջ 16 տոկոսով, ապա օգոստոսին նվազումը հասել է 27 տոկոսի։

Բնակարանային շուկայում գործարքների անկումը շարունակում է պահպանվել նաև Երևանում։ Օգոստոսին մայրաքաղաքում վաճառվել է ընդամենը 735 բնակարան։ Սա 272-ով պակաս է նախորդ տարվանից։ Երևանում գործարքները կրճատվել են նաև նախորդ ամսվա համեմատ։ Նվազումը գերազանցում է 10 տոկոսը։ Օգոստոսին հուլիսից պակաս է վաճառվել 85 բնակարան։

Սրանք պաշտոնական ցուցանիշներ են, որոնք հրապարակել է Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն։ Ու դրանք ցույց են տալիս, որ, ինչպես հանրապետության, այնպես էլ մայրաքաղաքի բնակարանային շուկայում մարտից սկսված ճգնաժամը կարծես ակտիվանում է։

Ճիշտ է, 1 ամսվա տվյալներով շատ հեռուն գնացող դատողություններ չարժե անել, բայց միտումները, որոնք նկատվել են օգոստոսի ընթացքում, մտահոգիչ են։ Թեև դա ունի իր հիմնավոր պատճառները։ Տեղի է ունենում վճարունակ պահանջարկի կրճատում։ Նվազել են մարդկանց եկամուտները՝ հանգեցնելով բնակարանների նկատմամբ ներկայացվող պահանջարկի սահմանափակման։

Դրա վրա հավանաբար որոշակի ազդեցություն են ունեցել նաև տնտեսության մեջ առկա անորոշություններն ու ձևավորված բացասական սպասումները։

Բնակարանային շուկայի պասիվացմանը նպաստած մյուս կարևոր գործոնը դրսից ներկայացվող պահանջարկի կրճատումն է։ Վերջին տարիներին այն դարձել էր շուկայի ակտիվացման և գների բարձրացման հիմնական գործոններից մեկը։ Հիմա այս հատվածից շարժ գրեթե չկա։ Բնակարանային շուկայում դրսից ներկայացվող պահանջարկը, կարելի է ասել, կանգ է առել։

Այս 3 հիմնական գործոնները բերել են շուկայի փլուզման։ Վերականգնվելու, առավել ևս՝ նախկին վիճակին վերադառնալու մասին առայժմ շատ վաղ է խոսել։

Բնակարանների նկատմամբ ներկայացվող պահանջարկի կրճատման հետևանքով խորանում է նաև գների անկումը։ Այս տեմպով շարունակվելու դեպքում հավանաբար 2-3 ամիս հետո դրանք ամբողջությամբ կվերադառնան նախորդ տարվա մակարդակին։ Եթե մինչև շուկայի ճգնաժամը գները Երևանում ընդհուպ 13-14 տոկոսով գերազանցում էին 1 տարի առաջվա մակարդակը, ապա հիմա տարբերությունն անհամեմատ փոքր է. հուլիսին այն 7,1 տոկոս էր, օգոստոսին իջել է 4,8-ի։

Ակնհայտ է, թե ինչպիսի մեծ արագությամբ են բնակարանների գները վերադառնում նախորդ տարվա մակարդակին։ Ընդամենը 1 ամսվա ընթացքում գնային տարբերությունը կրճատվել է ևս 2,3 տոկոսային կետով։

Մարզերում իրավիճակը շատ ավելի տխուր է։ Պաշտոնական վերջին տվյալներով՝ օգոստոսին գներն ընդամենը 2 տոկոսով են բարձր նախորդ տարվանից։

Մայիսից սկսած բնակարանների գներն ամսեամիս նվազում են։ Գնանկումը պահպանվել է նաև օգոստոսի ընթացքում։

«Գնային փոփոխությունների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ 2020թ. օգոստոսին Երևան քաղաքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառ. մետր մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները 2020թ. հուլիսի համեմատ նվազել են 1,1 տոկոսով»,- արձանագրել է կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի կոմիտեն։

Մարզերում գնանկումը համեմատաբար ավելի փոքր է եղել՝ 0,3 տոկոս։

Վերջին չորս ամսվա ընթացքում բնակարանների գները նվազել են մայրաքաղաքի և մարզերի անխտիր բոլոր բնակավայրերում։

Երևանում ամենամեծ գնանկումն արձանագրվել է կենտրոնում։ Ըստ պաշտոնական տվյալների՝ 4 ամսում 1 քառ. մետրի միջին գինը նվազել է 40 հազար դրամով։ Եթե մայիսին այն հասնում էր 670 հազար դրամի, ապա օգոստոսին կազմել է 630 հազար դրամ։ Սա ընդամենը 18 հազարով է պակաս նախորդ տարվա գնից։

Կենտրոնում բնակարանների էժանացումն ակտիվ է եղել հատկապես հուլիս-օգոստոսին։ Հուլիսին՝ նախորդ ամսվա համեմատ, գները իջել են 17 հազարով, օգոստոսին՝ 15 հազարով։

Գնանկումը տեղի է ունեցել հիմնականում համեմատաբար ավելի էժան բնակարանների հաշվին։ Կադաստրի կոմիտեի տվյալները վկայում են, որ այդ հատվածում գները սկսել են զիջել նաև նախորդ տարվա մակարդակը։ Մասնավորապես, եթե անցած տարվա օգոստոսին Կենտրոնի համեմատաբար ավելի էժան շուկայում գները հասնում էին 490 հազար դրամի, ապա այս տարի եղել են 485 հազարի սահմաններում։

Փոխարենը՝ թանկ բնակարանների գները Կենտրոնում ավելի քիչ են նվազել։ Թեև թվում էր, թե հակառակը պիտի լիներ։

Երևանի մեկ այլ հատվածում, որը ևս առանձնանում է իր թանկ բնակարանային շուկայով, միջին գները նվազել են յուրաքանչյուր մետրի հաշվով 25 հազար դրամով։ Խոսքն  Արաբկիրի մասին է։ Մինչև գնանկումն այստեղ գները տատանվում էին 465 հազար դրամի սահմաններում, հիմա իջել են 440 հազարի։

Դավիթաշենում միջին գներն օգոստոսին եղել են 330 հազար, Քանաքեռ-Զեյթունում՝ 323 հազար, Շենգավիթում՝ 295 հազար, Նոր Նորքում՝ 290 հազար։ Չորս ամսում դրանք իջել են 15-20 հազար դրամով։

Այս կամ այն չափով գները նվազել են նաև Երևանի մյուս հատվածներում։ Իսկ մարզերում սկսել են ավելի շատ հանդիպել այն բնակավայրերը, որտեղ գները ցածր են նույնիսկ անցած տարվանից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular