Ինչու՞ վերադառնալ կոճակավոր հեռախոսներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՉնայած սմարթֆոնների համեմատ իրենց անհրապույր տեսքին՝ կոճակավոր հեռախոսները վերջերս կայուն ժողովրդականություն են վայելում: Նրանք նոր գաջեթներից ավելի երկար են պահում լիցքը և ավելի կայուն կապ ունեն: Այս մասին «Прайм» լրատվական գործակալությանը հայտնել է գործընկեր և «Интеллектуальный Резерв» ընկերության տնօրեն Պավել Մյասոյեդովը:
«Այսպիսի սարքավորումներն սմարթֆոնների առաջ մի շարք առավելություններ ունեն՝ երկար են պահում մարտկոցի լիցքը. պետք չէ ամեն օր լիցքավորել, դրանք ավելի կայուն են ջերմաստիճանի փոփոխությունների նկատմամբ, հաճախ լավ ազդանշան են ունենում տարածքներում, որտեղ կապը կարող է կորչել», - գտնում է փորձագետը:
Մարդիկ այն հաճախ գնում են որպես պահեստային հեռախոս, որը կարելի է օգտագործել բնության գրկում:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը