ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հրապարակ». Գագիկ Ծառուկյանի գործով նախաքննության մարմինն ամեն ինչ արել է, որ սանկցիայի քննությունը համընկնի դատավոր Մնացական Մարտիրոսյանի հերթապահությանը

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Կենտրոն նստավայրում երեկ սկսվեց ու հետաձգվեց Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդության քննությունը։ Փաստաբանները պատճառաբանեցին, որ պատշաճ չեն ծանուցվել։

Նիստը վարող դատավոր Մնացական Մարտիրոսյանը հաջորդ դատական նիստը նշանակել է սեպտեմբերի 25-ին։ Ծառուկյանի փաստաբանական թիմը պատրաստվում է դատավորին ինքնաբացարկ ներկայացնել․ ասում են, որ դրա համար բազում հիմքեր ունեն, և գլխավոր հիմքն այն է, որ այս նիստը կարող էր առնվազն մեկ շաբաթ առաջ տեղի ունենալ, սակայն նախաքննության մարմինն ամեն ինչ արել է, որ սանկցիայի քննությունը համընկնի Մնացական Մարտիրոսյանի հերթապահությանը։

Մեր աղբյուրներն ասում են, որ բոլոր իշխանությունների հավատարիմ դատավոր Մացոյի հետ անձամբ ԱԱԾ պետի տեղակալ Միքայել Համբարձումյանն է աշխատում։ Իսկ երեկ մի արտառոց փաստ էլ է գրանցվել․ Գագիկ Ծառուկյանի՝ 25-ի նիստին մասնակցելու ծանուցագիրը ոչ թե ոստիկանությունն է տեղ հասցրել, այլ ԱԱԾ աշխատակիցները, որոնք Ծառուկյանին առձեռն են հանձնել՝ Առինջում։

Ստացվում է՝ նիստերն ապահովելու հարցն անթաքույց իրականացվում է նախաքննության մարմնի կողմից։ Ծառուկյանի մերձավոր շրջապատից, սակայն, վստահեցնում են, որ ԲՀԿ առաջնորդը չի վախենում կալանքից, միայն թե դա լինի որդու հարսանիքից՝ հոկտեմբերի 3-ից հետո։

Երեկ, մինչ դատարանը քննել է Ծառուկյանի կալանքի հարցը, վերջինս այցելել է Գեղարդ, ու երբ թիմակիցները զանգել տեղեկացրել են, որ նիստը հետաձգվել է, ասել է, որ երազում էր տեսել, որ պիտի գնա Գեղարդ՝ մոմ վառի։ Ի դեպ, եթե կալանքի սանկցիան տան, հարսանիքը, ըստ ամենայնի, կհետաձգվի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular