ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երեք տասնամյակ շարունակ Թուրքիան մերժում է Հայաստանի՝ դեպի ծով ելք ունենալու իրավունքը. Զոհրաբ Մնացականյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 23-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց և ելույթով հանդես եկավ դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների խմբի՝ «Համագործակցություն ուղղված Վիեննայի գործողությունների ծրագրի և դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների կայուն զարգացման նպատակների արագ իրականացմանը» թեմայով նախարարական առցանց հանդիպմանը:  Այս մասին հայտնում են ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից:

Հանդիպմանը, որը նախագահում էր Ղազախստանի ԱԳ նախարար Մուխտար Թլեուբերդին, մասնակցում էին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը և ՄԱԿ-ի ԳԱ 75-րդ նստաշրջանի նախագահ Վոլկան Բոզկիրը, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ, Առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող զարգացող և փոքր կղզի զարգացող երկրների հարցերով ՄԱԿ-ի բարձր հանձնակատար Ֆեկիտամոելոա Կատոա Ուտոյկամանուին և շուրջ երկու տասնյակ երկրների ԱԳ նախարարներ ու միջազգային կազմակերպությունների ղեկավարներ: 

Իր խոսքում նախարար Մնացականյանը շնորհակալություն հայտնեց իր ղազախ գործընկեր Մուխտար Թլեուբերդիին ՄԱԿ-ի դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների խմբում Ղազախստանի արդյունավետ նախագահության և այդ շատ կարևոր օրակարգի առաջմղման գործում գործադրված ջանքերի համար: Նախարարը նաև խորին երախտագիտություն հայտնեց Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ դեպի ծով ելք չունեցող զարգացող պետություններին շարունակական աջակցության և վերջիններիս առնչվող հարցերը մշտապես բարձրաձայնելու համար:

ԱԳ նախարար Մնացականյանն իր ելույթում անդրադարձ կատարեց նոր տիպի կորոնավիրուսային համավարակի պայմաններում դեպի ծով ելք չունեցող երկրների առջև ծառացած նոր մարտահրավերներին՝ նշելով, որ համաշխարհային արգելափակման միջոցառումների շրջանակներում դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրներն առերեսվեցին կայուն և ներառական աճի ավելի մեծ սահմանափակումների: Վերջիններիս հասեցագրման և դեպի ծով ելք չունեցող երկրների համար համավարակի հետևանքների մեղմացման շուրջ միջազգային համագործակցության համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը կարևորեց Վիեննայի գործողությունների ծրագիրը և դրա արագացված կիրարկման ճանապարհային քարտեզի մեկնարկը:

«Համաշխարհային վայրիվերումների, մեծ դժվարությունների, տագնապների և վախերի այս տարում միջազգային հանրությունն ունի պատմական հնարավորություն` հիմք դնելու իմաստալից փոփոխությունների և լավագույնս վերականգնվելու: Նոր տիպի կորոնավիրուսային համավարակի հարուցած ռիսկերն ի ցույց դրեցին, որ արձագանքման և վերականգնման ջանքերի արդյունավետության համար հարկավոր է կենտրոնանալ անհավասարության, խտրականության և ներառականության պակասի հաղթահարման վրա, այլապես հավանական է, որ այդ բացերն առավել կխորանան: Կարևոր է, որ համավարակի պատճառած վնասների հետ մեկտեղ մենք հասցեագրենք նաև զարգացման ճանապարհին նախկինում առկա խոչընդոտները. շրջափակումները և միակողմանի հարկադրանքի միջոցները աղետալի են կայուն զարգացման համար և հակասում են արձագանքման ու վերականգնման ուղղությամբ ներդրված ջանքերին:  Նրանք խարխլում են ոչ միայն տարածաշրջանային զարգացումը, այլև խաղաղությունը և անվտանգությունը: 

Երեք տասնամյակ շարունակ Թուրքիան մերժում է Հայաստանի՝ դեպի ծով ելք ունենալու իրավունքը` փակելով ցամաքային սահմանը: Այս միջնադարյան շրջափակումը չի կարող արդարացվել ո՛չ բանականության և ո՛չ էլ միջազգային իրավունքի տեսանկյունից, քանի որ այն ուղղակիորեն ոտնահարում է ոչ միայն համապատասխան միջազգային կոնվենցիան, սովորութային իրավունքը, այլև միջազգային համաձայնագրերը:  

Հայաստանը լիովին հավատարիմ է արդյունավետ բազմակողմ համագործակցությանը՝ ուղղված գլոբալ, միջազգային և տարածաշրջանային զարգացմանը: Մենք շարունակում ենք դեպի ծով ելք չունեցող և տարանցիկ երկրների միջև ներառական համագործակցությունը դիտարկել որպես հիմնական նախապայման մարդկանց, ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժի քաղաքական խոչընդոտների վերացման, բոլոր ժողովուրդների տնտեսական ու սոցիալական  և այլ իրավունքների արդյունավետ իրականացման համար: Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, գենդերային հավասարության ու ներառականության խթանումը, ինչպես նաև ժողովրդավարական արժեքների ամրապնդումը Հայաստանի համար գերակայություններ են՝ հիմնված այն ընկալման վրա, որ մարդու իրավունքները համընդհանուր են աշխարհի բոլոր մասերի, բոլոր ժողովուրդների և անհատների համար` անկախ բնակության վայրից կամ կարգավիճակից:

Մարդու իրավունքների վրա հիմնված և մարդակենտրոն մոտեցման ապահովումը շարունակում է գերակա տեղ զբաղեցնել արձագանքման և վերականգնման ջանքերում, և Հայաստանը լիովին հանձնառու է դրան: Մարդկային ռեսուրսի ամրապնդումը և ազգային տաղանդի ընկալումը` որպես խելացի զարգացման շարժող ուժ սահմանում է Հայաստանի բարեփոխումների և վերականգնման օրակարգի էությունը, որում հատուկ շեշտադրվում են տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները, նորարարության խթանումը և ՏՀՏ ոլորտի զարգացումը: Վերջիններս կարևորվում են որպես արդյունավետ գործիք ծախսերի նվազեցման և արտաքին շուկաներ մուտքի դյուրացման համար՝ այդպիսով նպաստելով արտաքին առևտրի աճին»,- նշեց ԱԳ նախարարը:

Եզրափակելով ելույթը՝ ԱԳ նախարարը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը արդյունավետ բազմակողմ համագործակցությանը՝ ի աջակցություն Վիեննայի գործողությունների ծրագրի և վերջինիս արագացված կիրարկման ճանապարհային քարտեզի վեց առաջնային ոլորտների:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular