Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան վիրավորներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ սեպտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր Մ-3 ավտոճանապարհի 81-րդ կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են Nissan և ВАЗ 21013 մակնիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Ապարանի և Արագածի բժշկական կենտրոնների բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Ապարան» բժշկական կենտրոն: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու աահմանազատել տարածքը: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղելէ Nissan-ը, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ВАЗ 21013-ին:
