ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայի գործոնը այս հարցում պարզապես ապակայունացնող է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1or.am կայքի զրուցակիցը ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովն  է։

- Պարոն Հարությունով, վերջերս Ալիևը հայտարարել է, որ Ղարաբաղյան կարգավորման բանակցությունները դադարել են, և բացասական է գնահատել ԼՂ հակամարտության բանակցությունների իրավիճակը։ Հայտարարել է, որ իրենք հանուն իմիտացիայի չեն պատրաստվում մասնակցել խորհրդակցության։ Ի՞նչ եք կարծում այս հայտարարությունը փակուղի չի ստեղծում հետագա բանակցային գործընթացների համար։ 

—  Փաստացի բանակցությունները արդեն երկար ժամանակ է փակուղու մեջ են, և այդ պրոցեսը առաջ չի գնում, և մենք հիմա գտնվում ենք տրանզիտային իրավիճակի մեջ, քանի որ մի կողմից գործընթացը չի խզվում, իսկ մյուս կողմից  որպես խաղաղ գործընթացի պրոցես բանակցություն չկա։ Իր այդ հայտարարությունները և ստեղծված իրավիճակը բավականին վտանգավոր է, քանի որ պարզ է, որ եթե չկա խաղաղ գործընթաց, ապա հավանականությունը մարտական գործողությունների վերսկսման մեծանում է։ Այս տեսակետից այս հայտարարությունը մտահոգիչ է, պարզապես մենք չունենք որևէ տեղեկատվություն և կարող ենք միայն սահմանափակվել ենթադրություններով։ Իրենց այդ հայտարարությունները ու վերջին շրջանի քայլերը վկայում են երկու հավանական տարբերակի մասին առաջինը հավանական է այն, որ սա Ադրբեջանի կողմից կրկին քարոզչական պատասխան է հուլիսյան մարտերին, կամ  իրենք իսկապես պատրաստվում են  խոշոր չափերի սադրանքի կամ ինչու չէ նաև  մարտական գործողությունների վերսկսման։ Ցավոք, այդ հարցի պատասխանը այս պահին չկա։

Ալիևը նաև հայտարարել է, որ ՀՀ ղեկավարությունն է, որ փաստացի խախտել է բանակցային գործընթացը՝ անհեթեթ հայտարարություններով և սադրիչ քայլերով:  Ի՞նչ կասեք այս թեմայով։ 

—  Իրականում իր ասածների մեծ մասը քարոզչություն է։ Եթե մենք վերցնենք, թե այս իրավիճակի համար ով է պատասխանատվություն կրում ապա կտեսնենք, որ իրականում երկու կողմերն էլ որևէ փոխզիջումների պատրաստ չեն և պետք է նաև արձանագրել, որ երկար ժամանակ է այդ ուժային գործոնների կիրառումը եղել է Ադրբեջանի մենաշնորհը։  Եվ ալիևի ասածը գտնվում է քարոզչության դաշտում և բնականաբար իրենք փորձում են այս բանակցային գործընթացում առկա ճգնաժամի համար պատասխանատվությունը  գցել հայկական կողմի վրա։ Ռազմական լծակը կիրառելու համար Ադրբեջանը միշտ ավելի ակտիվ է եղել, քան հայկական կողմը, հայկական կողմը, որպես կանոն, դա արել է ի պատասխան ադրբեջանական գործողությունների։

Իսկ ի՞նչ պատասխան պետք է տան մեր իշխանությունները Ալիևի հայտարարությանը:

— Իրականում կարծում եմ, որ Ալիևը պատասխանում է հայկական կողմի բանակցային գործընթացը վերսկսելու կամ ակտիվացնելու հետ կապված որոշակի պայմաններ առաջ քաշելուն։ Այս հարցում հայկական կողմի դիրքորոշումը այն է, որ իրենք պատրաստ են բանակցային գործընթացներին, բայց ադրբեջանական կողմը պետք է այդ ռազմական լծակը կիրառելուց հրաժարվի։ Հայաստանի կողմից այս շրջանի վերջին հայտարարություններն են, որոնց ի պատասխան Ալիևը տարածել է այդ հայտարարությունը։ Ես չեմ բացառում, որ հայկական կողմից հնչեն պատասխաններ, սակայն դա գտնվում է դիվանագիտական քարոզչական դաշտի մեջ։

Հաշվի առնելով նաև թուրքիայի բացահայտ և ագրեսիվ դիրքորոշումը այս զարգացումը ո՞ւր կարող է տանել:

— Հայկական կողմը ճիշտ է նկատել. Թուրքիայի գործոնը այս հարցում պարզապես ապակայունացնող է։ Թուրքիայի գործոնը բալանսավորվում է և չեզոքացնում է ռուսական գործոնը։ Թուրքիան որքան էլ փորձի հրահրել ադրբեջանական կողմին՝ այդ քաղաքականությամբ ինչ-որ տեղ աշխատում է ոչ թե հայկական կողմի, այլ ռուսական կողմի ուղղությամբ։ Չնայած նրան, որ մենք չգիտենք, թե իրականում Թուրքիան է հրահրում, թե այստեղ կրկին գործի է դրվել հռետորաբանությունը։ Թուրքիան փորձում է Ռուսաստանին ցույց տալ, որ ակտիվություն և ճնշում կարող է դրսևորել  հարավային Կովկասում, որը ընկալվում է որպես Ռուսաստանի ազդեցության գործոն։ Անպայման չի այն, որ Թուրքիայի ազդեցությունը հրահրում է Ադրբեջանին  մարտական գործողությունների վերսկսելուն և այստեղ կա մեկ այլ շատ կարևոր գործոն. այն է, որ անգամ այդ մարտական գործողությունների վերսկսման ժամանակ Թուրքիան կարող է օգնել միայն ինչ որ մարդկանցով, մասնագետներով, զենք փոխանցելով,  բայց կոնֆլիկտին միջամտել չեն կարող, քանի որ այստեղ կա ռուսական կողմի գործոնը, որը թույլ չի տա, և Ադրբեջանը այս ամենը լավ հասկանում է։ Ու երկրորդ գործոնը այն է, որ  Ադրբեջանը եթե մտավախություն ունի, որ կարող է պարտություն կրել, որքան էլ որ Թուրքիան հրահրի, միևնույնն է Ադրբեջանը ավելի զգուշավոր կլինի։  Իհարկե, այդ ակտիվությունը բացասական է, ու տանում է որոշակի լարվածության աճի, բայց  անպայման չի, որ ենթադրում է, որ պետք է իրենց հրամայեն և Ադրբեջանն էլ ակտիվանա։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular