Գիտությունը և տեխնոլոգիան նոր IQOS 3 DUOS-ում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱշխարհի խոշորագույն ընկերությունները, որոնք աշխատում են տարբեր ոլորտներում, ներդրումներ են կատարում առաջատար տեխնոլոգիաների, նորարարությունների և գիտության մեջ: Այսպիսով, “Philip Morris International” ընկերությունն առանց ծխախոտային ծխի ապագա ստեղծելու համար, հինգ տարի առաջ թողարկել է ծխախոտի ջեռուցման համակարգ IQOS-ը: Ներկա պահին սարքավորումը գնահատել է աշխարհի 50-ից ավելի երկրներից ավելի քան14 մլն չափահաս օգտատեր, իսկ համացանցում կարելի է հանդիպել IQOS-ի մասին բազմաթիվ դրական կարծիքների: Միևնույն ժամանակ ապրանքանիշը շարունակում է փոխվել և կատարելագործվել՝ ներկայացնելով նորացված մոդելներ, որոնցից վերջինը IQOS 3 DUOS-ն է: Gazeta-ի իր հոդվածում գրել էլ րագրող Իվան Ակիմովը:
ԱյսօրI QOS-ը ներկայացված է հետևյալ տարբերակներով՝ IQOS 2.4 Plus, IQOS 3 Multi և IQOS 3 DUOS: Հիմնականը, որը միավորում է IQOS-ի անցյալի, ներկայի և ապագայի բոլոր մոդելները, գիտական մոտեցումն է և առաջատար տեխնոլոգիաները, որոնք ընկածեն զարգացման հիմքում:

Իր առանց ծխի արտադրանքի ստեղծման ժամանակ “Philip Morris International”-ը հաշվի է առնում որակի միջազգային ստանդարտները և առաջատար գիտական տեխնոլոգիաները: PMI-ը 120 մլն դոլարի ներդրում է կատարել սեփական գիտահետազոտական կենտրոնի կառուցման համար, որտեղ աշխատում է ավելի քան 400 գիտնական և ինժեներ: TheCube-ը, ինչպես անվանում են աշխատակիցները, Շվեյցարիայում Նեուշատել լճի ափին գտնվող ժամանակակից գիտական համալիր է:
PMI-ը առանց ծխի սարքավորումների մշակումը սկսել է դեռևս 1990-ական թվականներից: Ծխախոտի ջեռուցման համակարգ IQOS-ը հիմնվում է այն բանի վրա, որ ծխելիս հիմնական վնասը հասցնում է այրման արգասիքը: Հենց այրումն է առաջացնում ծխախոտի ծխում հայտնաբերվող բարձր ակտիվությամբ վնասակար քիմիական միացությունների մեծ մասը: Այդ պատճառով PMI-ի գիտնականների գլխավոր մշակումներից մեկը դարձել է Heat Control™ տեխնոլոգիան, որի շնորհիվ IQOS 3 DUOS-ի և սարքավորման այլ մոդելների օգտագործման ժամանակ այրում տեղի չի ունենում:

IQOS-ի աշխատանքի սկզբունքը հետևյալն է՝ կերամիկայից պատրաստված ջերմացնող տարրը՝ ծխախոտը ներսից տաքացնումէ՝վրայի պլատինի և ոսկու շավիղներով, ինչը՝ ըստ արտադրողի տվյալների, թույլ է տալիս լիովին բացահայտել ծխախոտի համն ու բույրը: Ոսկին և պլատինը ձևավորում են ջերմաէլեկտրական փոխարկիչ, որը թույլ է տալիս հստակ կառավարել ջերմաստիճանը՝ չթողնելով, որ այն գերազանցի 350℃-ը՝ այսպիսով կանխելով այրումը (ծխախոտի այրման ջերմաստիճանը հասնում է 600-800℃-ի): Այդիսկ պատճառով IQOS օգտագործելիս արտադրվող վնասակար նյութերի մակարդակը՝ ծխախոտների համեմատությամբ, նվազում են միջինը 95%-ով*:
Կարևոր է՝ սա չի նշանակում ռիսկի 95% նվազեցում: IQOS-ի օգտագործումը չի բացառում առողջության ռիսկերը:
*Վնասակար նյութերի մակարդակի միջին նվազումը (առանց նիկոտինի հաշվառման) IQOS աերոզոլում՝ էտալոնային ծխախոտի համեմատությամբ, որը կիրառվում է հետազոտություններում (3R4F):
IQOS ծխախոտի ջեռուցման համակարգը տևական և տքնաջան աշխատանք է պահանջել, որը մինչ այժմ շարունակվում է. հետազոտությունների, բազմակողմանի գիտական գնահատականի և առաջատար տեխնոլոգիաների շնորհիվ՝ սարքավորումը յուրաքանչյուր սերնդի հետ ավելի ու ավելի է կատարելագործվում: Սարքավորումների կատարելագործմանը մասնակցում են նաև չափահաս օգտատերերը. ապրանքանիշը լսում է IQOS-ի մասին նրանց կարծիքները և նրանց ցանկությունները հաշվի առնելով՝ բարելավում մոդելները:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը