«Ուրարտուի» նախկին դարպասապահն աշխատանքի է անցել ակումբում
ՍՊՈՐՏ«Ուրարտուի» նախկին դարպասապահ Ստեփան Ղազարյանը շարունակելու է աշխատանքը երևանյան ակումբում։ Ղազարյանը համալրել է ակադեմիայի մարզչական շտաբը և մարզչական գործունեություն է ծավալելու պատանի դարպասապահների հետ, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը
Ստեփան Ղազարյանը երկար տարիներ հանդես է եկել «Ուրարտուում» և միակ ֆուտբոլիստն է, որն ակումբի կազմում երկու անգամ դարձել է Հայաստանի գավաթակիր։
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը հաջողություն է մաղթում Ստեփան Ղազարյանին նոր նշանակման կապակցությամբ՝ ցանկանալով բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք։