ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լավագույն բնական միջոցները գլխացավն առանց դեղորայքի մեղմելու համար. վեց բաղադրատոմս

ՖՈՏՈ

Միգրենն ու գլխացավերը կարող են շատ տհաճ «անակնկալ» դառնալ յուրաքանչյուրի համար ու խիստ բացասաբար անդրադառնալ մարդու կյանքի որակի վրա, ուստի զարմանալի չէ, որ առաջին իսկ տհաճ զգացողության դեպքում շատերն անմիջապես ցավազրկող դեղամիջոցներ են ընդունում: Նման դեղերը շատ արդյունավետ են ու կարճ ժամանակում մեղմում են ցավը, սակայն միևնույն ժամանակ դրանք լուրջ կողմնակի բարդություններ են առաջացնում, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել դեղորայքից և փորձել ազատվել ցավի փորձված բնական միջոցների օգնությամբ:

Aif.ru կայքը ներկայացրել է մի քանի արդյունավետ բնական միջոցի բաղադրատոմս, որոնք կօգնեն մեղմել ցավն առանց վնասակար դեղամիջոցների և չեն առաջացնի որևէ կողմնակի բարդություն։

  • 1 թեյի գդալ չորացրած հազրեվարդի տերևներին ավելացնել մի բաժակ եռման ջուր, ծածկել տարան կափարիչով ու թրմել 10 րոպե։ Պատրաստ լինելուն պես թուրմը քամել ու խմել։
  • Խառնել քսանական գրամ լվածաղկի ծաղկաբույլերը, լորենու ծաղիկներն ու պատրինջի տերևները, այնուհետև ստացված խառնուրդի 2 ճաշի գդալին ավելացնել կես լիտր եռման ջուր ու թրմել մեկ ժամ։ Պատրաստի թուրմը քամել, բաժանել երկու մասի և խմել մի մասն ուտելուց երկու ժամ հետո, իսկ մյուս մասը՝ քնելուց առաջ։
  • 1 ճաշի գդալ չորացրած խնկածաղկին ավելացնել 300 մլ եռման ջուր, մեկ ժամ թրմել որևէ տաք տեղում, այնուհետև քամել ու խմել օրական 3 անգամ 1/2 բաժակ։
  • 1 ճաշի գդալ չորացրած սրոհունդին ավելացնել մի բաժակ եռման ջուր, 10 րոպե եփել թույլ կրակի վրա, այնուհետև թրմել ևս կես ժամ։ Թուրմը քամել ու խմել օրական 3 անգամ 1/4 բաժակ։
  • Կարելի է նաև սրոհունդն ու խնկածաղիկն օգտագործել միասին։ Հարկավոր է 2:1 հարաբերակցությամբ խառնել մանրացրած խնկածաղիկն ու սրոհունդը, այնուհետև խառնուրդի 1 ճաշի գդալին ավելացնել մի բաժակ եռման ջուր, մեկ ժամ թրմել, այնուհետև ստացված թուրմին ավելացնել դարչին ու կիտրոնի կեղևի քերուկ ըստ ճաշակի։ Թուրմը հարկավոր է խմել ուտելուց կես ժամ առաջ ⅓ բաժակ տաք վիճակում։
  • 1 ճաշի գդալ կապույտ տերեփուկի չորացրած ու մանրացրած ծաղիկներին ավելացնել մի բաժակ եռման ջուր, թրմել երկու ժամ, այնուհետև քամել։ Ստացված թուրմն ընդունել օրական 3-4 անգամ ուտելուց առաջ ⅓ բաժակ։

Այս պարզ բնական միջոցները կարող են շատ արդյունավետ լինել, սակայն հարկ է հիշել, որ որոշ դեպքերում գլխացավը կարող է պայմանավորված լինել առողջական որոշակի խնդիրներով, ուստի մինչ դրանց դեմ պայքարելը հարկավոր է նախ բուժզննում անցնել ու բացառել վտանգավոր հիվանդությունները։ Հարկ է հիշել, որ ինքնաբուժությունը կարող է շատ տհաճ հետևանքներ ունենալ, ուստի առաջին հերթին հարկավոր է դիմել բժշկին: Լուրջ խնդիրների դեպքում միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել գլխացավերի առաջացման պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular