ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


22-ամյա երիտասարդին, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, սպանելու փորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել է «Վան» հեռուստաստուդիայի 39-ամյա տնօրենը.

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ կեսգիշերին ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները՝ տեղի համայնքային ոստիկանների հետ ոստիկանության Մաշտոցի բաժին են բերման ենթարկել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բնակիչ, 39-ամյա Վահան Ղազարյանին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հոկտեմբերի 19-ին, ժամը 23։30-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախից կրծքավանդակի և աջից՝ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ ծայրահեղ ծանր վիճակում իրենց մոտ է տեղափոխվել Սևան քաղաքի Նալբանդյան փողոցի բնակիչ, 22-ամյա Լևոն Սահակյանը։

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Սահակ Գևորգյանի գլխավորությամբ։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ երիտասարդը ծայրահեղ ծանր վիճակում է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և ի վիճակի չէ դեպքի վերաբերյալ որևէ տեղեկություն հայտնել։ Հիվանդանոցում հայտնել են նաև, որ իրենց ասել են, որ երիտասարդը վնասվածքները ստացել է «Շիրակ» հանրախանութի մոտ վայր ընկնելու հետևանքով։

Արդեն տեղում Մաշտոցի ոստիկանները օպերատիվ տվյալներ են ստանում, որ վիրավոր Լ. Սահակյանը հիվանդանոց է տեղափոխվել իրենց տանից, սակայն մինչ այդ նրա և Վ. Ղազարյանի միջև ֆինանսական խնդիրների շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Թերլեմեզյան փողոցի 3 հասցեում։

Արդեն ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս ոստիկանները քննիչների հետ ձեռնարկելով համատեղ գործողություններ՝ կարողանում են ծուղակ ստեղծել և Վ. Ղազարյանին, ով վարձակալական հիմունքներով բնակվում է Երևանում, հայտնաբերել են ու բերման ենթարկել։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Ղազարյանը կասկածվում է Լ. Սահակյանին սպանելու փորձ կատարելու մեջ։ Փաստի առթիվ ավագ քննիչ Ռևիկ Սեդրակյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի (սպանության փորձ) հատկանիշով։ Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք դանակը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալ Վ. Ղազարյանն աշխատում է «Վան» հեռուստաստուդիայի տնօրեն, իսկ վիրավոր Լ. Սահակյանը բժշկական համալսարանի ասպիրանտ է։ Պատճառը եղել է միմյանց միջև եղած 80 հազար դրամ պարտք ու պահանջը։

Քննիչի որոշմամբ Վ. Ղազարյանը ձերբակալվել է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular