ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանում ստուգում են քաղաքացիների ամենագնաց մեքենաները, պատճառաբանում են՝ «պատերազմ է սկսելու»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 22-ին Ադրբեջանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, թե քաղաքացիների «փիքափ» տեսակի ամենագնաց մեքենաները ճանապարհային ոստիկանությունը առգրավվել է պլանային տեխզննումներ անցկացնելու համար, քանի որ դրանք, ըստ օրենքով նախատեսված դեպքերի, հանդիսանում են ռազմական տրանսպորտային միջոցներ,- գրում է Ռազմինֆոն։ ՆԳՆ-ն հղում է անում Ադրբեջանի 2006թ․ ընդունված «ռազմական տրանսպորտային միջոցների հաշվառման կանոնների» մասին օրենքին, որտեղ նշվում է, որ ռազմական տրանսպորտային միջոցները նախապես հաշվառվում են՝ ներառյալ մեքենաների և դրանց տիրոջ բոլոր տվյալները, իսկ ռազմական դրության ու մոբիլիզացիայի ժամանակ քաղաքացիները զինված ուժերին են ներկայացնում իրենց մեքենաները և դրա փոխարեն ստանում են տեղեկանք այն մասին, որ իրենց մեքենան առգրավվել է պետության կողմից։ Փաստացի՝ ՆԳՆ֊ն հաստատում է նախօրեին տարածված տեղեկություններն այն մասին, որ քաղաքացիների «փիքափ» մեքենաներն առգրավվում էին։ Նախօրեին ադրբեջանական ընդդիմադիր «Մեյդան» լրատվակայքի համակարգող Հեբիբ Աբդուլլաևը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ օրվա ընթացքում ՃՈ֊ն մի քանի քաղաքացուց առգրավել է իրենց ամենագնաց մեքենաներն ու պատճառաբանել, որ «պատերազմ է սկսելու, դրանք անհրաժեշտ են»։ Հեբիբ Աբդուլլաևի հրապարակած լուսանկարը, որտեղ երևում են ամենագնաց մեքենաները Վերջին օրերին Ադրբեջանից հնչող հայտարարությունները, ինչպես նաև տեղեկատվական-քարոզչական գործողությունները տպավորություն են ստեղծում, որ Բաքուն հող է նախապատրաստում ռազմական արկածախնդրության համար, իսկ Թուրքիան ուղղակիորեն աջակցում է դրան: Հիշեցնենք, որ երեկվանից էլ Ադրբեջանում սկսվել է նաև պահեստազորայինների հավաքագրում՝ մարտական վերապատրաստումներ ու ստուգումներ անցնելու նպատակով։ Ադրբեջանում պաշտոնապես հայտարարում են, որ սրանք պլանային վերապատրաստումներ են, զորքը պետք է մարտական պատրաստություն անցնի։ Սեպտեմբերի 19-ին երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել էր, թե «հայկական կողմն առաջնագծում իրավիճակի լարմանն ուղղված նոր սադրանքների է պատրաստվում», ինչի համար ադրբեջանական բանակի բոլոր ստորաբաժանումները կրկին կվերապատրաստվեն։ Հասանովը հայտարարել էր նաև, որ մարտական պատրաստության հավաքներ պետք է լինեն պահեստազորայինների հետ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular