ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԹԵՍՏ. Ե՞րբ կիրականանա ձեր ցանկությունը. ընտրեք վարդն ու կիմանաք

ՖՈՏՈ

Ձեր առջև 5 վարդ է, ցանկություն պահեք ու ընտրեք դրանցից մեկը։ Կարող եք ընտրել այն վարդը, որն ամենից շատ դուր եկավ ձեզ, բայց ձեր ընտրությունը կարող է նաև պատահական լինել։ Վստահեք ձեր ներքին ձայնին։

№1: Դուք էմոցիոնալ մարդ եք։ Այս վարդը խորհրդանշում է նրբություն։ Ունեք երեխայի մաքուր հոգի։ Հեշտ եք վշտանում ու հեշտ բարկանում, բայց չեք սիրում պատմել ձեր գաղտնիքները։ Ձեզ համար կարևոր է մարդուն վստահելը։ Ցանկացած հարաբերություններում ձեզ համար կարևոր է իմանալ՝ կարելի՞ է հավատալ նրան, ով ձեր կողքին է։ Ձեր ցանկությունը կկատարվի շատ ավելի շուտ, քան դուք սպասում եք, եթե մի փոքր ջանք թափեք։

№2: Երկրորդ վարդը խորհրդանշում է սեր ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում։ Մարդիկ, ովքեր այս վարդն են ընտրում, հանուն իրենց երջանկության պատրաստ են ամեն ինչի։ Ոչինչ պատահական չի լինում։ Իհարկե, ձեր ցանկությունը կիրականանա, բայց մի փոքր այլ կերպ, քան դուք պատկերացնում եք։

№3: Դուք ուրախ ու թեթև մարդ եք։ Պահվածքով նման եք գարնան թիթեռնիկների. ցանկացած խնդրի համար գտնում եք լուծում, որովհետև չեք սիրում դժվարություններ, ու ձեզ համար չկա անլուծելի իրավիճակ։ Ձեր մտքերը շատ վառ են ու լավատեսական, ամեն ինչում տեսնում եք դրական կողմերը։ Ձեզ սիրում են ընտանիքում ու համակրում շրջապատում։ Ձեր ցանկությունն անպայման կիրականանա, միայն թե մի փոքր պետք է սպասեք։

№4: Դուք երբեք չեք կարող վստահ լինել՝ դու՞ք եք ընտրել վարդը, թե՞ վարդն է ընտրել ձեզ։ Դուք սովորական մարդ չեք։ Դուք աշխարհն այլ կերպ եք տեսնում։ Ունեք որոշ հմտություններ, որոնք պետք է զարգացնեք։ Դուք տեսնում եք այն, ինչ մյուսները պարզապես չեն նկատում, հաճախ զարմացնում եք մարդկանց։ Դուք իմաստուն ու լուրջ մարդ եք։ Այս կյանքում շատ բան է ձեր ձեռքերում, ձեր ցանկությունը կախված է ձեր գործողություններից ու էմոցիոնալ տրամադրվածությունից։ Դուք եք որոշելու՝ կիրականանա՞ ձեր ցանկությունը, թե՞ ոչ։

№5: Փոփոխությունների ու կյանքի բոլոր ասպեկտների զարգացման վարդ։ Այն ամենը, ինչ մինչ այժմ շարժ չի ունեցել, հիմա կսկսվի փոխվել։ Կան ընտրության շատ տարբերակներ։ Ձեզ մոտ սկսվում է կյանքի ամենահետաքրքիր փուլը։ Դուք կյանքից շատ բան եք ստացել, բայց ձեզ անհրաժեշտ է ավելի շատ։ Դուք ձեր կյանքի գլխավոր տնօրենն եք։ Ձեր այս ցանկությունն ակտուալ չի լինի ապագա փոփոխությունների լույսի ներքո, այնպես որ, մեկ այլ բան մտածեք։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular