ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«168 ժամ». Ուտոպիստը․ Նիկոլ Փաշինյանը, չունենալով հնգամյա ժամկետի համար որևէ իրական ռազմավարական ծրագիր, հրապարակում է 30-ամյա տեսլական

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050 թվականի ռազմավարությունը՝ դրա համար ընտրելով Հայաստանի Անկախության հռչակման 29-րդ տարեդարձի խորհրդանշական օրը։ Այդպիսով, Նիկոլ Փաշինյանը, թերևս, ենթագիտակցորեն ցանկացել է ցույց տալ, որ այդ ռազմավարությամբ ինքը որոշակի նվեր է մատուցում Հայաստանին ու հայ ժողովրդին։ Նվերը ստացվե՞լ է, թե՞ ոչ, կդատի հասարակությունը։ Ինքնին փաստը, որ հայհոյախառն սոցցանցային գրառումների փոխարեն՝ Հայաստանի ղեկավարը ներկայացնում է թեկուզ մակերեսային, թեկուզ խոցելի, տեղ-տեղ ծիծաղելի ու անհիմն ռազմավարություն, արդեն իսկ դրական է ու ողջունելի։ Ինչպես հույսը, որ բավական ծավալուն այդ փաստաթղթի դրույթները կարող են քննարկման ու բանավեճի առարկա դառնալ առաջիկայում՝ գոնե մի որոշ շրջան հանրային-քաղաքական միտքն ազատելով մաղձից ու հայհոյախոսությունից։

Ծավալուն այդ տեսլականն իրականում ռազմավարություն կարելի է անվանել շատ հարաբերականորեն, քանի որ այն գրեթե զուրկ է որոշակիությունից, դրանում չափելի ցուցանիշները շատ քիչ են և փոխառնված են արդեն իսկ հայտնի՝ Փաշինյանի՝ անցած տարի Ստեփանակերտում ունեցած ելույթից․ 5 միլիոն բնակչություն մինչև 2050 թվականը, ՀՆԱ-ի քսանապատկում մինչև նույն ժամանակահատվածը, և այլն։

Այսինքն՝ երեկ Նիկոլ Փաշինյանը, մեծ հաշվով, ներկայացնում էր իր ստեփանակերտյան ուտոպիզմի ավելի բացված տարբերակը։ Ողջ խնդիրն այն է, սակայն, որ ցանկացած տեսլական կամ ռազմավարություն կարող է կիրառելի լինել միայն այն դեպքում, երբ դրա հեղինակը ներկայացնում է նաև այդ տեսլականին հասնելու ճանապարհային քարտեզը, այն կոնկրետ ծրագրերը, որոնց միջոցով ապահովվելու է այս, այս, այս ցուցանիշը կամ նպատակադրումը։ Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնը զբաղեցնում է արդեն երկուսուկես տարի։ Այդ ընթացքում նրա ղեկավարած կառավարությունը չի մշակել որևէ իրական ռազմավարական ծրագիր,  որևէ կենսունակ հայեցակարգ, որից կարող են բխեցվել 2050 թվականի նպատակադրումները։ Փաշինյանի կառավարությունն անցած երկուսուկես տարիներին զբաղված է եղել սոսկ օպերատիվ կառավարմամբ՝ չստեղծելով ռազմավարական զարգացման որևէ հիմք ու նախադրյալ։

Ասվածի լավագույն ապացույցն այն է, որ հեղափոխությունից հետո տարփողվող տնտեսական հեղափոխությունը, ներդրումների աննախադեպ հոսքը Հայաստան, նոր աշխատատեղերի ստեղծումը և այլ նմանատիպ խոստումներ ի դերև եղան։ Եվ երբ տնտեսության անգամ օպերատիվ կառավարման հարցում խնդիրներ ունեցող կառավարության ղեկավարը հրապարակում է 30-ամյա ռազմավարական հայեցակարգ, տպավորություն է ստեղծվում, որ դրա նպատակն իրականում ներկայի ապաշնորհությունն ապագայի վրա տարրալուծելու փորձ է։ Անհաջող փորձ։

Եվ ամենակարևորը՝ Հայաստանի հասարակությունը Նիկոլ Փաշինյանին ընտրել է ոչ թե մինչև 2050 թվականն ընկած ժամանակահատվածը մտավարժանքային հեղափոխություններ իրականացնելու, այլ շատ որոշակի՝ 2018-2023 թվականներն ընդգրկող հատվածում Հայաստանը ղեկավարելու համար։ Նա, սակայն, չունենալով հնգամյա ժամկետի համար որևէ իրական ռազմավարական ծրագիր, առաջ ընկնելով՝ հրապարակում է 30-ամյա տեսլական։ Սա անուղղակի ուղերձ է քաղաքացիներին առ այն, որ առաջիկա տարիներին իրենից որևէ ռազմավարական արդյունք պետք չէ սպասել։ Փաշինյանի հաշվարկը պարզ է, անգամ պարզունակ․ եթե չի հաջողվում արդյունքներ ապահովել ներկայում, պետք է հասարակությանը կերակրել ապագայի ուտոպիստական ծրագրերով։ Իսկ ապագան այդ իմաստով մեծ հնարավորություններ է տալիս, որովհետև մեր բանահյուսությունը հայտնի առած ունի էշի և/կամ նրա սեփականատիրոջ անփառունակ վախճանի կապակցությամբ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular